Զիեշ
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Զիեշին
Կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարող է հեռանալ «Չելսիից»՝ տեղափոխվելով Ֆրանսիայի առաջնություն։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ՊՍԺ-ն հետաքրքրված է մարոկկացու ծառայություններով, իսկ ինքը՝ խաղացողը, նույնպես ցանկանում է միանալ փարիզցիներին: Մինչդեռ ակումբների միջև համաձայնություն չկա, բայց բանակցություններն ընթացքի մեջ են։ Ընթացիկ մրցաշրջանում Զիեշը Պրեմիեր լիգայում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ես խորհուրդ կտայի վաճառել Օզիլին ու դրա կես գնով գնել Զիեշին․ Այաքսի տնօրեն
«Այաքսի» մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը խոսել է այլ ակումբների կողմից թիմի կիսապաշտպաններ Դավիդ Ներեսի ու Հակիմ Զիեշի նկատմամբ հետաքրքրվածության մասին: «Հաջորդ շաբաթ մենք բանակցություններ կսկսենք Ներեսի շրջապատի հետ: Նա հստակ առաջարկ ունի մի ակումբից: Անցած ձմեռ նա կարող էր գնալ Չինաստան, բայց մենք բաց չթողեցինք նրան: Տեսեք՝ ինչպես ամեն ինչ դասավորվեց և՛ «Այաքսի», և՛ անձամբ…
Ռեալը դժվարին հաղթանակ տարավ Այաքսի նկատմամբ
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը 2:1 հաշվով պարտության մատնեց «Այաքս»-ին: Խաղի հաշիվը 60-րդ րոպեին բացել է Բենզեման: 75-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է Զիեշը: 87-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Ասենսիոն: «Այաքս» – «Ռեալ»՝ 1:2



