ԶԻԼ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 04:14-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Range Rover» և «ԶԻԼ» (վարորդ՝ Շահեն Գ․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները։…
Հուլիսի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները Էջմիածնի Տերյան փողոցից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3 խմ փայտանյութով բարձված «Զիլ» բեռնատար։ Մեքենան վարած 35-ամյա տղամարդը, որը Էջմիածնի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով, փոխանցվել են…
Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում: Մուսայելյան փողոցում բախվել են «ԶԻԼ» մակնիշի ջրցան և BMW մակնիշի մեքենաները: Ջրցանը գլխիվայր շրջվել է՝ երկար ժամանակ փակելով փողոցի երթևեկությունը: «ԶԻԼ» մակնիշի մեքենայի վարորդը՝ 1961 թվականին ծնված Սամվել Նիկոլի Նիկոլյանը, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Ստացել է ամբուլատոր բուժօգնություն, գանցել տուն: Նախնական տեղեկություներով՝ ջրցանը…