fbpx
Մարզեր

Ջրցանը շրջվել է Գյումրիում

Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում: Մուսայելյան փողոցում բախվել են «ԶԻԼ» մակնիշի ջրցան և BMW մակնիշի մեքենաները:

Ջրցանը գլխիվայր շրջվել է՝ երկար ժամանակ փակելով փողոցի երթևեկությունը: «ԶԻԼ» մակնիշի մեքենայի վարորդը՝ 1961 թվականին ծնված Սամվել Նիկոլի Նիկոլյանը, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Ստացել է ամբուլատոր բուժօգնություն, գանցել տուն:

Նախնական տեղեկություներով՝ ջրցանը պատկանում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին: Նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հետ կապված հանգամանքները ճշտելու նպատակով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ