զինադադար
Մակրոնը ողջունել է ֆրանսիական միջնորդությունից հետո մարդասիրական զինադադարի հաստատումը
Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել: Որում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը հոկտեմբերի 18-ից մարդասիրական զինադադար հաստատելու մասին: «Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որի մասին այսօր երեկոյան հայտարարվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջին օրերի և ժամերի համակարգումների և ֆրանսիական միջնորդությունից հետո: Այս…
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=115038383711390&id=102006298347932
Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն»: https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/627625284601515
Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանի կոչ է արել պահպանել հրադադարը
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն գրառում է կատարել Twitter-ում: Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: «ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և դադարեցնել հարվածները բնակելի շրջաններին, ինչպիսիք են Ստեփանակերտը և Գյանջան։ Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար…
Այս հրադադարը զինադադար չի և չի կարող դառնալ. Միքայել Հայրապետյան
Հայ հասարակական-քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության նախագահը Միքայել Հայրապետյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «ԱՅՍ ՀՐԱԴԱԴԱՐԸ ԶԻՆԱԴԱԴԱՐ ՉԷ ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ 10.10.2020թ. Ք. Երևան Ներկա պատերազմը, որի գինը վճարում են տարածաշրջանի ժողովուրդները, շարունակությունն է հետսառըպատերազմյան Ռուսաստանի շուրջ հրե օղակ ստեղծելու և անդամահատելու մեծ պատերազմի: Այն նոր փուլ մտնելու շեմին է՝ հոկտեմբերի 30-ի՝ Վրաստանի…
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտնում է, որ Գուտերեշը Բաքվին և Երևանին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և արագ համաձայնության գալ զինադադարի մանրամասների շուրջ: «Գլխավոր քարտուղարը ողջունում է հումանիտար նպատակներով հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունները, որոնց մասին երեկ հայտարարվել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների կողմից: Նա իր…
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ նախարարի հետ
ԱԳ նախարար Մնացականյանը հոկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։ Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու և օդուժի կիրառմամբ Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ: Նախարար Մնացականյանը խիստ մտահոգություն…
Վստահ չենք՝ Ադրբեջանի ղեկավարությունն ունի զինադադարը պահպանելու ցանկություն․ վարչապետ
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության նկատմամբ Գլխավոր քարտուղարի կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրությունը: ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրանքների պատճառով ստեղծված լարված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ձեռնարկվել…
ՀՀ-ն իր աջակցությունն է հայտնում համաշխարհային զինադադար հաստատելու կոչին․ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում գրել է. «Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամի՝ կորոնավիրուսին»: #Armenia fully supports #UN SG @antonioguterres appeal for global ceasefire in all corners of the world while humanity faces…
ՄԱԿ-ում Սիրիայի վերաբերյալ երկու որոշում կկայացվի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկելու է Սիրիային վերաբերող երկու բանաձևերի վերաբերյալ, որոնցից մեկը ներկայացվել է Քուվեյթի, Գերմանիայի և Բելգիայի կողմից, իսկ մյուսը նախաձեռնել են Ռուսաստանն ու Չինաստանը։ Քուվեյթի և եվրոպական երկրների բանաձևում ասված է, որ Անվտանգության խորհուրդը պետք է բոլոր կողմերից պահանջի անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի Իդլիբ նահանգում: Այն կոչ է անում հրադադարի ռեժիմ…
Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը։ «Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը: Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր…
«Զինադադարի պայմանագիրը եղել եւ մնում է հիմքը զինադադարի պահպանման», – Զոհրաբ Մնացականյան
Aravot.am-ը գրում է. ԱՊՀ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաեւ երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։ Կողմերի երրորդ կարեւոր պայմանավորվածությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, նրանց միջեւ օպերատիվ կապի հաստատումն է եղել։ Ինչու՞ է պաշտոնական Երեւանն այդչափ կարեւորում Դուշանբեի բանավոր…












