զինվոր
Փետրվարին ռուսական ներխուժման սկզբից ի վեր մինչև 13 հազար ուկրաինացի զինվոր է սպանվել: Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաշվարկել է, որ զոհվել է 10,000-ից 13,000 զինծառայող և կին: Ռուսաստանը հաշվարկել է, որ պատերազմում զոհվածների թիվը 6000-ից պակաս է։ Վաշինգտոնը պնդում է, որ պատերազմում զոհվել է մինչև 100,000 ռուս: Երկու կողմերն էլ կասկածվում են իրենց կորուստները…
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ըստ մեր ստացած տվյալների, ՀՀ ԶՈւ-ն ոչնչացրել է մի շարք ԱԹՍ-ներ: Թվերը ճշտվում են: Հիշեցնենք, որ Ադրբեջանը ագրեսիան սկսելուց օրեր…
Ինչպես ավելի վաղ հայտնել են Արցախի տեղեկատվական շտաբից, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Սահմանային իրավիճակին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն՝ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր։ «Սա շատ հստակ է»,…
Այսօր հունվարի 28-նն է ու այսօրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ՀՀ զինված ուժերի օր/Հայոց բանակի օր։ Զինված ուժերի տոնը հաստատվել է միայն 2001 թվականի հունվարի 6-ին՝ ՀՀ նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ Կա պատճառ, թե ինչու է ընտրվել հենց այս օրը․ բանն այն է, որ 1992 թվականի հունվարի 28-ին…
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Մարտական հենակետում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել Ադրբեջանական կրակոցից զոհված հայ զինծառայողի սպանության դեպքով…
Եվս 2 վիրավոր զինվորներ կունենան իրենց սեփական բիզնեսը։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նշվում է, որ տրամադրվել է դրամաշնորհներ, որոնց շնորհիվ զինվորներից մեկը կբացի փայտամշակման և հուշանվերների արվեստանոց, իսկ մյուսը՝ դեկորատիվ աքսեսուարների պատրաստման արհեստանոց: Ծրագիրն իրականացվել է Զինվորի տան ու Ազնավուր հիմնադրամի գործակցության արդյունքում։ Ավելի մանրամասն՝ աղբյուրում։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Հ. Մ-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս մորը հայտնել է, թե իբր արտերկրում, մասնավորապես՝ Չեչենական Հանրապետությունում և Սիրիայի…
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ հակառակորդի արձակած կրակոցից զինծառայողի հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ ուսագոտու հրազենային միջանցիկ վիրավորում, բազկոսկրի վերին երրորդականի բազմաբեկոր կոտրվածքի ձևով մարմնական վնասվածք է…
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Միրզոյանի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման կարևորությունը…
Սեպտեմբերի 17-ին Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ երեկ և այսօր փրկարարական մեկ ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Սարգիս Դադոյանի մայրը՝ Կարինե Հակոբյանը, որդի է լույս աշխարհ բերել։ Տղային ծնողները կոչել են Դանիել։ Դադոյանների մայրն ասում է, որ մեկ տարի իր դեմքին ժպիտ չկար ու նոր են զգում, որ մի փոքր մեղմացել է իրենց ցավը։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Սեպտեմբերի 3-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնում հայրենիքի պաշտպանները հաջողությամբ անցել են թեստավորման փուլը։ Բարձր արդյունքներ ստացած մասնակիցները ՊԵԿ-ում աշխատելու առաջարկ կստանան։ Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով հայրենիքի պաշտպանների համար հարկային և մաքսային ուղղություններով կազմակերպված դասընթացներն ավարտվել են: Անցկացվել է նաև թեստային փուլը, որին մասնակցել է դասընթացի 15 մասնակից, 5 հոգի՝…
Օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 5-րդ զորամիավորումում սկսվել է ենթակա զորամասերի համալրման գործընթացը։ Նշվում է, որ պահեստազորայինները գրանցվել են բացազատված ընդունման կետերում, ստացել են հանդերձանքն ու համալրել անձնակազմի շարքերը:
Օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: Նշվում է, որ այս տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել: