զինվոր

  • Հայ զինծառայողները չեն հարձակվել ադրբեջանցի զինծառայողի վրա. ՊՆ

    Հայ զինծառայողները չեն հարձակվել ադրբեջանցի զինծառայողի վրա. ՊՆ

    Օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: Նշվում է, որ այս տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել:

  • Ջրականից hայտնաբերվել է ևս 2 աճյուն

    Ջրականից hայտնաբերվել է ևս 2 աճյուն

    Օգոստոսի 17-ին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Նշվում է, որ հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1636 աճյուն։

  • Հակասահմանադրական է ճանաչվել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը և այլ օրենքներ

    Հակասահմանադրական է ճանաչվել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը և այլ օրենքներ

    Օգոստոսի 5-ին Սահմանադրական դատարանը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և մի շարք այլ տասնյակ օրենքներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Մասնավորապես, ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ…

  • Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

    Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

    Արցախի ԱԻՊԾ ծառայությունը հայտնում է, որ Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն։ Նշվում է, որ նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին ՀՀ նախագահը պետական այց կկատարի Բուլղարիա Հիշեցնենք, որ…

  • Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

    Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

    Հուլիս 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել և տեղեկացնում է, որ հարուցվել է քրգործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ «2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ ուսագոտու շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սամվել Գագիկի…

  • Հադրութում հայտնաբերվել է ևս 3 աճյուն

    Հադրութում հայտնաբերվել է ևս 3 աճյուն

    Հուլիսի 10-ին Արցախի ԱԻՊԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 3 հայ զինծառայողի աճյուն: «Ադրբեջանի կողմց բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի (ռազմագործողության մասնակից`կամավոր, պահեստազորային) աճյուն։ Հադրութում հայտնաբերվել է ևս 3 աճյուն Ադրբեջանի վերահսկողության…

  • Գրիգորի Խաչատուրովը ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

    Գրիգորի Խաչատուրովը ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

    Հուլիսի 8-ին ՀՀ նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Արմեն Սարգսյանը Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել: Հրամանագրում ասվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ…

  • Զինծառայողն ինքնաձիգից կրակահերթ է արձակել իր գլխին. հարուցվել է քրեական գործ

    Զինծառայողն ինքնաձիգից կրակահերթ է արձակել իր գլխին. հարուցվել է քրեական գործ

    2021թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինանոցում պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Կարենի Հովհաննիսյանը «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել իր գլխի շրջանին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ստացած հրազենային վնասվածքներով Մ.Հովհաննիսյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր…

  • Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա

    Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա

    Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա։ Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը: Համայնքի ղեկավարը նշել է, որ զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, և մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս…

  • Ամեն անգամ կրակելուց ես դրանց եմ պատկերացնում դիմացս. զինծառայող (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ամեն անգամ կրակելուց ես դրանց եմ պատկերացնում դիմացս. զինծառայող (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Զինուժը հայտնում է, որ ամեն ինչ պատրաստ է առաջիկա զորավարժությանը: Ավելի մանրամասն տեսանյությում: Տեսանյութը՝ Ա1+-ի:

  • Սյունիքի Արավուս գյուղում ադրբեջանցի զինվորները սպառնացել են հովիվին ու հարվածել նրան․ ՄԻՊ

    Սյունիքի Արավուս գյուղում ադրբեջանցի զինվորները սպառնացել են հովիվին ու հարվածել նրան․ ՄԻՊ

    Արավուսի հովիվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը, գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ «Այս տեղեկությունից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ ներկայացրած հովիվը տեղեկացրել է, որ 2021թ. ապրիլի…

  • Երեկ հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ ծառից կախված վիճակում

    Երեկ հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ ծառից կախված վիճակում

    Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և…

  • Քարվարճառում անհայտ պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել. Ռազմինֆո

    Քարվարճառում անհայտ պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել. Ռազմինֆո

    Մարտի 22-ին Քարվաճառ անհայտ պայմաններում հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զոհրաբով Իլքին Ռամին օղլուն (Zöhrabov İlkin Ramin oğlu): Տեղեկությունը նախ հայտնել էր ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը, այնուհետ հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Նշվում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Մահացած զինծառայողը Ադրբեջանի Մասալլը շրջանից էր, հուղարկավորվել է այսօր՝ մարտի…

  • Բարձրացվելու է պայմանագրային զինծառայության սահմանային տարիքը

    Բարձրացվելու է պայմանագրային զինծառայության սահմանային տարիքը

    Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Դրանով նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու համար սահմանված ամենաբարձր տարիքը՝ մի դեպքում 45-ից, իսկ մյուս դեպքում 40-ից մինչև 63 տարեկան։ Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 113 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։