զինվորական ծառայություն

  • Ազգային ժողովը հունիսի 4-ին կարճատև քննարկումից հետո ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայներով: Դրա հիման վրա «Պատիվ ունեմ» ժամկետային-սպայական ծառայության ժամկետը 3 տարվա փոխարեն կդառնա 2 տարի։ Օրենքով կարգավորվում են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են եղբայրների միասին…

    «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետը 3 տարվա փոխարեն կլինի 2 տարի. ԱԺ-ն ընդունել է նախագիծը
  • Մայիսի 31-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկն ընդունվեց 94 կողմ ձայներով: Օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքային շեմը 36-ից դարձնել 40 տարեկան, հազվագյուտ մասնագիտությունների դեպքում՝ 45: Առաջարկվում է կրճատել նաև «Պատիվ ունեմ»…

    «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը կդառնա 2 տարի
  • ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր մեկնարկել է Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար դիմած քաղաքացիների հետ հարցազրույցի 1-ին փուլը: Հարցազրույցին մասնակցում է նախապես հայտագրված շուրջ 300 դիմորդից ձևավորված առաջին խումբը` 50 դիմորդ: Հաջորդ խմբի…

    Մեկնարկել է տարկետման համար դիմած քաղաքացիների հարցազրույցի առաջին փուլը
  • ԱԺ նիստի ժամանակ այսօր Իմ քայլը խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը ընդգծեց. «Մենք առաջին գիծ պահում ենք պարտադիր զինվորական ժամկետային զինծառայողներով, իսկ երկրորդ, երրորդ գիծ՝ ռեզերվային ծառայողներով։ Այսինքն` չգիտեմ, թե ոնց եք պատկերացնում։ Էս պարտադիր ժամկետային զինծառայողները ոնց որ սահմանապահ են, իսկ երկրորդ, երրորդ, չորրորդ գիծ պահում են ռեզերվային ուժերը։ Դրա համար էսօր ինչ-որ տեղ ճիշտ…

    Մենք էսօր պատրաստվում ենք պատերազմի․ ասում եմ էս բարձր ամբիոնից՝ վախենալու բան չկա․ Սասուն Միքայելյան
  • «Մենք միտքը տալիս ենք, բացասական եզրակացությունը ստանում ենք Կառավարությունից, բայց Կառավարությունը ինքը մեր առաջ քաշած նախագիծը ներկայացնում է Կառավարության որոշման մակարդակով»: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ ներկայացնելով  «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ…

    Կառավարությունը մեր առաջ քաշած նախագիծը ներկայացնում է Կառավարության որոշման մակարդակով. ԼՀԿ պատգամավոր
  • «Ես ուղղակի ուզում եմ Կառավարությանը կոչ անել, որ այն նախագծերը, որ ներկայացվում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից, և հետագայում դրանք մերժվում են, ապա ընդունվում Կառավարության անունից, գոնե հայտարարվի որ սա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է առաջարկել»: Այս մասին այսօր հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նստաշրջանի ժամանակ իր ելույթի ընթացքում՝ անդրդառնալով Կառավարության կողմից իրենց ներկայացրած՝…

    Կառավարությունը իր մակարդակում գրագողությամբ է զբաղված. Էդմոն Մարուքյան
  • «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փոփոխություն է կատարել և առաջարկում է բանակ զորակոչված 18 տարեկան երիտասարդներին թույլ չտալ մեկնել առաջնագիծ՝ մարտական հերթապահության։ Էնֆիաջյանը իր ելույթի ժամանակ ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն, 2017-ին զինված ուժերում տարբեր պատճառներով մահվան 66 դեպք է գրանցել, 2018-ին՝ 49 դեպք։ Մահացած զինծառայողների թվում, ըստ պատգամավորի, շատ…

    Զինվորականների մասին ԲՀԿ-ի առաջարկած օրենքի նախագիծը հավանության չարժանացավ
  • ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ապրիլի 9-ին քննարկման դրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ ոչ թե 18 տարեկանում, այլ նվազագույնը 1 տարի ծառայություն անցնելուց հետո միայն…

    ԲՀԿ-ն առաջարկում է, որ զինծառայողները մարտական հերթապահության անցնեն ծառայությունից մեկ տարի անց
  • Այսօր ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման հարցին և նշել, որ այդ նախագիծը դեռևս քննարկման փուլում է: «Դա կապված է մի շարք հանգամանքների հետ: Ես ձեռնպահ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց: Միայն պետք է մի նախապայման նշեմ, որը ՊՆ նախարարը մինչ այդ հայտարարել…

    Փորձելու ենք ստեղծել հնարավորություն, որպեսզի առողջները ծառայեն ավելի կարճ ժամկետով՝ իրականցնելով մարտական խնդիրներ. Գաբրիել Բալայան
  • Զինծառայողների շրջանում զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, փողոցային բարքերի վերացման, նմանատիպ երևույթների պատճառներն ու դրանց նպաստող պայմանների վերլուծության և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մարտի 11-ին, 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում անցկացվել են բացատրական աշխատանքներ: ՊՆ-ից հայտնում են, որ հավաքին մասնակցել են Վայոց Ձորի զինվորական դատախազության, ռազմական ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցներ:

    Զինծառայողների շրջանում բացատրական աշխատանքներ են տարվել
  • Առողջական խնդիրներով զորակոչված, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայության ընթացքում երկու անգամ վիրահատված զինծառայող Արմեն Թադևոսյանը զորակոչվելուց ամիսներ անց վաղաժամ զորացրվել է: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքը: Արմեն Թադևոսյանը բազմաթիվ առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանի էր ճանաչվել և զորակոչվել 2018թ. ամառային զորակոչի ընթացքում և զորակոչվելուց հետո տեղափոխվել հոսպիտալ: Չնայած…

    Առողջական խնդիրներ ունեցող զինծառայողը վաղաժամ զորացրվել է
  • Կառավարությունը պաշտպանության նախարարությանը հատկացրեց 5 մլրդ 705 մլն դրամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով։ Նախատեսվում է ծրագրի շահառու ճանաչված Երևան քաղաքի և մարզերի 1141 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով իրականացնել պետական ֆինանսական աջակցության:

    Պաշտպանության նախարարությանը հատկացվեց 5 մլրդ 705 մլն դրամ
  • Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվակա­նի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի: Ըստ հիմնավորման, Րաֆֆի Գալստյանը 2010-2018 թթ. սովո­րել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի «պարարվեստ մասնա­գիտություն» բաժնում՝ ստանալով «բալետի դերասան» որակավորում։ 2018 թվականի հունիսի 22-ին ընդունվել է օպերային թատրոն` որպես բալետի արտիստ։ Րաֆֆի Գալստյանը ներկայացումներում մշտապես հանդես…

    Րաֆֆի Գալստյանին զինվորական ծառայությունից տարկետում կտրվի