զինվոր
Աննա Հակոբյանը Արցախի նախագահի տիկնոջ հետ տեսակցել է վիրավոր զինվորներին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: «Արցախի հանրապետության նախագահի տիկին Քրիստինա Հարությունյանի հետ այցելեցինք Հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու մեր վիրավորներին։ Քաջ առողջություն և շուտափույթ ապաքինում մեր բոլոր վիրավորներին»,-ասվում է գրառման մեջ։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/792489464876945
Պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ պարտադիր զինվորական ծառայության մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ներկայացրել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթ: Նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ: Պատգամավորներն առաջարկում են, որ 27…
Որպես օրվա խորհրդի ընդհանրացում. Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facabook-ում: «ՈՐՊԵՍ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ 2014թ.-ի մայիսն էր, այցելել էի 116 մարտական դիրք, որտեղ 20 տարի առաջ ավարտել էի ռազմաճակատում անցած ուղիս: Երկար խոսեցի երիտասարդ սպայի հետ. քննարկեցինք տիրող վիճակը, խնդիրները: Կյանքով լի զինվորականի խոսքում, բացի վստահությունից, մեծ խիզախություն ու համարձակություն կար, որն անկեղծորեն ոգևորեց ինձ: Միասին…
Գագիկ Քամալյանը անդրադարձել է Արմեն Աշոտյանի հայտարարությանը
Հրապարակախոս Գագիկ Քամալյնաը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Արմեն Աշոտյանի հայտարարությանը: «Նիկո՛լ, «ճիշտ» է ասում Աշոտյանը. Մտքներումդ Սերժի համար մոմ վառեք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որի տնտեսական բնույթի կառույց լինելուն հավատում են միայն անմեղսունակները…Մոմ վառեք, որ ասոցացման պայմանագրի փոխրեն ինչ- որ կիսատ-պռատ պայմանագիր է ստորագրվել…Մոմ վառեք, որ օտար երկրի քաղաքացիները Հայաստանում զինված…
Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ հակառակորդի մարտական դիրքից՝ դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, զինծառայող է զոհվել և հարուցվել է քրեական գործ: «27.07.2020 թ.՝ ժամը 01։10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կոկորդի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու…
Գարեգին Բ-ն այցելել է ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը գրառում է կատարել Facebook-ում: Համակրգը տեղեկացնում է, որ Ամենայան Հայոց Կաթողիկոսը այցելել է ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ: «Այսօր յուրաքանչյուրն իր հերթին զինվորագրված է մեր երկրի մղած արդար պայքարին»․ Գարեգին Բ Կաթողիկոս _______ Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ`…
«Անվախ» դիրքի ուղղությամբ Ադրբեջանի անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ երեկ` հուլիսի 21-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ-ի անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3072121432823996
Մեր ուժեղ տղերքը․ Մկրտիչ Արզումանյանը տեսանյութ է տարածել
Դերասան Մկրտիչ Արզումանյանը Twitter-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում հայ զինծառայողներից մեկը ելույթով է հանդես գալիս։ Նա տեսանյութին կից գրել է․ «Մեր ուժեղ տղերքը»։ Մեր ուժեղ տղերքը։🇦🇲💪🏻 #TavushStrong #ArmeniaStrong #ArmenianArmy #StopAzerbaijanAggressions #StopAliyev #StopAzerbaijan pic.twitter.com/it8VYmuTTO — Mkrtich Arzumanyan (@ArzumanMkrtich) July 20, 2020
20-ամյա զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Մանուկյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝…
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հարցազրույցը DefenseRomania-ին
Ռումինիայում ՀՀ դեսպաության կայքից տեղեկանում ենք, որ Ռումինիայի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի հարցազրույց է ունեցել «DefenseRomania» գործակալության հետ: «Հարց. Հուլիսի 12-ին կտրուկ լարվել է իրավիճակը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Որո՞նք են պատճառները: Սերգեյ Մինասյան. Հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը, կիրառելով տարատեսակ մարտական տեխնիկա (տանկեր, հրետանիներ, անօդաչու թռչող սարքեր) ռազմական գործողություններ է իրականացրել ինչպես…
Զինվորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ): Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է…
Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել 2 զինծառայողներ. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ…
Բանակի ու զինվորի կողքին լինելը մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է. Ծառուկյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը գրառում է կատարել Facebook-ում: «Հայոց մարտունակ և կայացած բանակը Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորն ու տարածաշրջանային կայունության կարևորագույն բաղադրիչն է: Բանակի ու զինվորի կողքին լինելը մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն ու պարտականությունը պետք է լինի: Կեցցե՛ն մեր քաջարի զինվորները: Փա՛ռք ու պատի՛վ նրանց: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»,-ասվում է գրառման…
Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ Տավուշի ուղղությամբ առավոտյան վերսկսված փոխհրաձգության արդյունքում սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu): Հիշեցնենք, որ Թովուզի ուղղությամբ երեկ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 կորուստի և 5 վիրավորի մասին։ Իսկ ավելի ուշ վիրավոր զինծառայողներից մեկը մահացել էր հիվանդանոցում։ Այս մասին տեղեկանում ենք razm.info-ից:
Արցախում զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում…