Քաղաքականություն

Գագիկ Քամալյանը անդրադարձել է Արմեն Աշոտյանի հայտարարությանը

Հրապարակախոս Գագիկ Քամալյնաը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Արմեն Աշոտյանի հայտարարությանը:


«Նիկո՛լ, «ճիշտ» է ասում Աշոտյանը. Մտքներումդ Սերժի համար մոմ վառեք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որի տնտեսական բնույթի կառույց լինելուն հավատում են միայն անմեղսունակները…Մոմ վառեք, որ ասոցացման պայմանագրի փոխրեն ինչ- որ կիսատ-պռատ պայմանագիր է ստորագրվել…Մոմ վառեք, որ օտար երկրի քաղաքացիները Հայաստանում զինված ուժեր են ղեկավարել, պատգամավոր են ընտրվել…Մոմ վառեք, որ այսօր այդ ամենի հետեւանքով պարտադրված Լուկաշենկոյի նման հակամարդկային բորենու ձեռքն եք սեղմում…Մոմ վառեք, որ Ամուլսարի հարցով կայացրած չհիմնավորված ու թերի որոշումների արդյունքում պետությունը կանգնած է լրջագույն ճգնաժամի առաջ, եւ այսպիսի բազմաթիվ որոշումների համար կարող եք հարյուրավոր անգամներ մոմ վառել, քանզի ժառանգել եք այդ «տաղանդավոր» գործիչի կողմից թողած «հզոր» ժառանգություն։


Այստեղ խոր շունչ քաշելով կարելի է ասել. արա՛, դե հերիք է էլի ոտատակ ընկնեք, դուք հայկական պետականության ամոթալի էջերից եք, որը քաղաքական առումով շրջվել է, իսկ այս նոր գրվող էջի բովանդակությունում դուք չկաք։ Այստեղ, թե՛ իշանության, թե՛ ընդիմության դերակատարները ուրիշ մարդիկ են, ուրիշ պատկերացումներով ու սկզբունքներով»,-ասվում է գրառման մեջ։

Նիկո՛լ, «ճիշտ» է ասում Աշոտյանը. Մտքներումդ Սերժի համար մոմ վառեք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որի տնտեսական բնույթի…

Geplaatst door Գագիկ Քամալյան op Vrijdag 14 augustus 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ