զինտեխնիկա
Հրադադարից հետո թուրքական բանակի ավելի քան 600 զինտեխնիկա է մուտք գործել Սիրիա
«Մարդու իրավունքների սիրիական դիտորդություն» կազմակերպության հաղորդմամբ՝ մարտի 6-ին ուժի մեջ մտած հրադադարից հետո թուրքական կողմն ավելի քան 600 զինտեխնիկա է ուղարկել Իդլիբի շրջան: Կազմակերպության տվյալներով՝ փետրվարի 2-ից մինչև այժմ թուրքական բանակից շուրջ 4000 զինտեխնիկա և ավելի քան 9100 զինվոր է մուտք գործել Իդլիբ, որտեղ այժմ իրավիճակը համեմատ հանդարդ է: Հիշեցնենք, որ ռուս-թուրքական պայմանավորվածության համաձայն՝ թուրքական…
Թուրքական զինտեխնիկայի կուտակումներ Սիրիական սահմանին
Թուրքիան շարունակում է հետևողականորեն զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Տեղեկության համաձայն՝ թուրքական կողմը շարունակում է դեռևս երեք օր առաջ սկսված զինտեխնիկայի տեղաշարժերը, մասնավորապես թուրքական Հաթայ, Քիլիս և Այնթափ նահանգներից զրահապատ մեքենաներ և տանկեր են տեղափոխվում Սիրիայի հյուսիսային շրջաններ: Թուրքական զինտեխնիկան տեղաշարժվում է դեպի սիրիական Մանբիջ…
Թուրքական տանկերը հատել են թուրք-սիրիական սահմանը
Թուրքական տանկերը դեկտեմբերի 25-ի երեկոյան Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանը: Թուրքական զինտեխնիկան տեղաշարժվում է դեպի սիրիական Մանբիջ և Թել Ռըֆաթ շրջաններ, որտեղ, թուրքական իշխանությունների հայտարարությունների համաձայն, ռազմական նոր գործողություններ են իրականացվելու քուրդ զինյալների դեմ: Այս մասին հայտնում է Infocom-ը։



