Թուրքական զինտեխնիկայի կուտակումներ Սիրիական սահմանին

Ամենադիտվածներ

Թուրքական զինտեխնիկայի կուտակումներ Սիրիական սահմանին

Թուրքիան շարունակում է հետևողականորեն զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Տեղեկության համաձայն՝ թուրքական կողմը շարունակում է դեռևս երեք օր առաջ սկսված զինտեխնիկայի տեղաշարժերը, մասնավորապես թուրքական Հաթայ, Քիլիս և Այնթափ նահանգներից զրահապատ մեքենաներ և տանկեր են տեղափոխվում Սիրիայի հյուսիսային շրջաններ:

Թուրքական զինտեխնիկան տեղաշարժվում է դեպի սիրիական Մանբիջ և Թել Ռըֆաթ շրջաններ, որտեղ, թուրքական իշխանությունների հայտարարությունների համաձայն, ռազմական նոր գործողություններ են իրականացվելու քուրդ զինյալների դեմ:

Թուրքիայի իշխանությունները հետաձգել էին գործողությունները՝ հիմնավորելով, որ չեն ցանկանում վնասել այդ տարածքներում գտնվող ամերիկացի զինվորներին: Քանի որ ամերիկյան կողմը հայտարարել է իր զինվորներին դուրս բերելու մասին, Թուրքիան սկսում է իր քայլերը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ