ԶԼՄ
Մեկնարկել է Հունաստանի ու Ռուսաստանի ղեկավարների բանակցությունները
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի առանձնազրույցը։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից։ Հանդիպման սկզբում կողմերը ողջույնի խոսք են հղել միմյանց, որը հասանելի է եղել մամուլի համար։ Բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերություններն են ու նաև տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։
Ե՞րբ հայտնի կդառնա ԵՊՀ ռեկտորի անունը
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին։ Այս մասին տեղական ԶԼՄ-ներին հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը։ Նա հայտնել է, որ ռեկտորի պաշտոնում առաջադրված է ԵՊՀ ռեկտորի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և ևս մեկ անձ` կարգի խախտմամբ։ Ըստ խոսնակի, ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեռ պետք է որոշի՝ դիտարկելո՞ւ է երկրորդ…
Apple-ը Թուրքիայում վերսկսել է վաճառքները․ ապրանքները թանկացել են
Թուրքիայում գործող Apple ընկերության պաշտոնական առցանց խանութը վերաբացվել է։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Հիշեցնենք, որ թուրքական լիրայի արժեզրկումն էր պատճառ հանդիսացել, որ խանութում դադարեցվեն վաճառքները։ Նշվում է, որ վաճառքների վերականգնումից հետո Apple-ի ապրանքների գները միջինում 25 տոկոսով բարձրացել են։
Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների ու ՀԿ-ների հարցերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20:00-ից Facebook-յան ուղիղ եթերի միջոցով կպատասխանի լրագրողների ու հասարակական կազմակերպությունների հարցերին։ Այս մասին Փաշինյանը գրել է Facebook-ի իր էջում։ Վարչապետի նշել է, որ ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները կարող են իրենց հարցերն ուղարկել այսօր՝ մինչև ժամը 20:00-ն, press@gov.am էլելկտրոնային փոստին։ Փաշինյանը հայտնել է նաև, որ հարցուպատասխանի տևողությունը լինելու է…
Աբիդալը կնոջը խոստովանել է՝ ՊՍԺ-ի խաղացողի հետ իրեն դավաճանելու մասին
Կատալոնական «Բարսելոնայի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալի կինը՝ Հայեթ Աբիդալը, ամուսնալուծության հայցով դիմելու է դատարան։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։ Նշվում է, որ Աբիդալը խոստովանել է կնոջը, որ դավաճանել է իրեն ՊՍԺ-ի կանանց թիմի ֆուտբոլիստ Կեյրա Ամրաուի հետ։ Աբիդալի կինն ասել է, որ ուզում է մաքրել իր պատիվն ու հեղինակությունը։
Կարապետյանը կազատվի ՊՆ ղեկավարի պաշտոնից․ ո՞վ է փոխարինելու նրան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կազատվի աշխատանքից։ Այս մասին գրում է ArmTimes-ը։ Նշվում է, որ Կարապետյանին այդ պաշտոնում փոխարինելու է Սուրեն Պապիկյանը։ Հիշեցնենք, որ Կարապետյանը ՊՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսից։
Հզոր երկրաշարժեր Իրանում․ տուժածների թիվն աճում է
Իրանում երեկ տեղի է ունեցել 2 հզոր երկրաշարժ, որից տուժածների ու զոհերի թիվը միասին անցել է 100-ից։ Այս մասին տեղեկանում ենք իրանական ԶԼՄ-ներից։ Նշվում է, որ երկրաշարժերը տեղի են ունեցել երկրի հարավում՝ 6,1 և 6,3 մագնիտուդ ուժգնությամբ։ Դրանց արդյունքում զոհերի թիվը հասել է 2-ի, իսկ վիրավորների թիվը՝ 99-ի։ Ըստ տվյալների՝ երկրաշարժը զգացվել է նաև հարևան…
Մահափորձ՝ Իրաքի վարչապետի նկատմամբ․ նրա նստավայրին հարվածել են անօդաչուով
Մահափորձ է իրականացվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի նկատմամբ։ Այս մասին հայտնում են մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում՝ IRNA-ն, France-Presse-ը, Arab News-ը և այլն։ Նշվում է, որ մահափորձն իրականացվել է անօդաչուի միջոցով, որը հարվածել է վարչապետի նստավայրին։ Անվտանգության ծառայության իրականացրած անհրաժեշտ գործողությունների արդյունքում վարչապետը չի տուժել։ Ըստ աղբյուրիներից մի քանիսի՝ տուժել են անվտանգության 3 աշխատակիցներ։
Չնույնականացված աղբյուրի տեղեկատվությունը տարածելիս ԶԼՄ-ն չի ազատվի պատասխանատվությունից
Չնույնականացված աղբյուրի տեղեկատվությունը տարածելիս ԶԼՄ-ն չի ազատվի պատասխանատվությունից։ Սա է սահմանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որն այսօր քննարկվել է լիագումար նիստում։ Նախագիծը ներկայացնող պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ չնույնականացված աղբյուրները շատ-շատ են օգտագործվում՝ հանրությանը կեղծ տեղեկություններ մատուցելու, որոշ մարդկանց պախարակելու համար: Սահմանավել է նաև, որ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք չեն…
AzerGold-ը Քարվաճառում հանքավայրի ուսումնասիրություն է կատարում
Ադրբեջանական «ԱզերԳոլդ» ընկերությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի Դութխու հանքավայրում ուսումնասիրություն է իրականացնում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ընկերության խոսնակ Արիզ Թարվերդիևն ասել է, որ ենթադրաբար՝ Դութխու գետի ավազանում կան ոսկու, արծաթի և պղնձի պաշարներ։ Նա նշել է, որ այժմ հեռակա հետազոտություն է արվում, իսկ մյուս տարվա ապրիլից արդեն լայնածավալ հետազոտական աշխատանքներ կկատարվեն։
Բաթումում 5 հարկանի շենք է փլուզվել․ վիրավորների թվում է 1-ամյա երեխա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վրաստանի Բաթում քաղաքում 5 հարկանի բնակելի շենք է փլուզվել, որի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք տեղի ԶԼՄ-ներից։ Նշվում է, որ վիրավորների շարքում է նաև 1 տարեկան երեխա, ում ոտքը կոտրվել է։ Նրան արդեն հոսպիտալացրել են։ Այս պահին փրկարարներն ու իրավապահները գտնվում են դեպքի վայրում, իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Մաքրվում է տարածքը։ Դեպքի առթիվ…
Թաթոյանը հայտնի միջազգային ԶԼՄ-ներին ներկայացրել է հայ գերիների խոշտանգումների ապացույցներ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է մի շարք հայտնի լրատվամիջոցների հետ ու ներկայացրել ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ։ Այս մասին Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում։ Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել․ Արման Թաթոյան Թաթոյանը Իտալիայի խորհրդարանում ներկրայացրել է հայ գերիների խոշտանգման ապացույցներ «Երեկ Հռոմում առանձին հանդիպել եմ The Guardian, Times, France…
Թալիբների իշխանության ընթացքում 150-ից ավել ԶԼՄ-ներ դադարել են գործել
Ֆինանսական խնդիրների ու Զանգվածային լրատվության միջոցների վերաբերյալ նոր սահմանափակումների հետևանքով Աֆղանստանում փակվել է 153 լրատվամիջոց։ Սա տեղի է ունեցել «Թալիբանի» գրոհայինների կողմից երկրի իշխանությունը զավթելուց ի վեր։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։ Նշվում է, որ միջազգային կազմակերպությունները պետք է քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ, այլապես Աֆղանստանում ազատ լրատվության վերջը կգա։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հերքել են թուրք-ադրբեջանական համատեղ բանակի մասին իրենց իսկ տարածած տեղեկատվությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հայտարարությունը՝ տարածելով կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր Բաքուն և Անկարան համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մտադրություն ունեն: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե հուլիսի 28-ին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Շենթոփի խոսքի սղագրությունը՝ նշելով, որ համատեղ բանակի ստեղծման մասին որևէ խոսք չի գնացել: Մասնավորապես,…














