Զորակցություն

  • SOAD-ը նոր նախաձեռնությամբ զորակցում է Հայաստանին ու Արցախին

    SOAD-ը նոր նախաձեռնությամբ զորակցում է Հայաստանին ու Արցախին

    System of a Down ռոք խումբը նախաձեռնությամբ է հանդես եկել, որի մասին խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։ Այդ նախաձեռնությամբ խումբն իր զորակցությունն է հայտնում Հայաստանին ու Արցախին և հավաքված ողջ հասույթը փոխանցվելու է համահայկական հիմնադրամին։ Խումբը կոչ է անում բոլորին մասնակցել «Լռությունը ցեղասպանություն է» շապիկների ստորագրման բարեգործական միջոցառմանը։ https://www.instagram.com/p/CGWP7zwBvl_/?utm_source=ig_embed

  • Հռոմի պապը ողջունել է հրադադարի պայմանավորվածության որոշումը
  • Ֆրանսուա Օլանդը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

    Ֆրանսուա Օլանդը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

    Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին: «Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված հակամարտությունն արդեն իսկ մարդկային չափազանց մեծ կորուստների պատճառ է դարձել: Սա իր մեջ պարունակում է այն ռիսկը, որ ամբողջ տարածաշրջանը կարող է բռնկվել: Ֆրանսիան, Մինսկի գործընթացի երաշխավորներից մեկը, պետք է համոզի կողմերին հասնել կայուն խաղաղության և խաղաղության մասին համաձայնագրի կնքմանը»,-…

  • Վարչապետը պետք է իր զորակցությունը հայտնի ԱՄՆ նախագահին․ Սուրեն Սարգսյան

    Վարչապետը պետք է իր զորակցությունը հայտնի ԱՄՆ նախագահին․ Սուրեն Սարգսյան

    Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր սեպտեմբերի 11-ն է, ԱՄՆ պատմության ամենաողբերգական օրերից մեկը, երբ ահաբեկչությանը զոհ գնաց շուրջ 3000 մարդ: Կարծում եմ վարչապետը պետք է իր զորակցությունը հայտնի ԱՄՆ նախագահին և ժողովրդին այս տարելիցի կապակցությամբ: Մենք ապրիլի 24-ին ուղերձ ստանում ենք չէ՞: Ահաբեկչության դեմ պայքարին էլ միացել ենք չէ՞»: https://www.facebook.com/sargsyansuren/posts/10158768075510421?__cft__[0]=AZWG2oEMzJP2-h7xBClvyIKrS6USXjm3Y3qx4CJAelN0uC7dTLLgUDGOr-lBoO_yI-5yuzB3ydiExOr0GhgxPNuUIpWHhK1aXmH1uZJ-yZKPTSIEKxf9ZjuozgFbiHYUHiM&__tn__=%2CO%2CP-R

  • Լիբանանի մեր հայրենակիցներին զորակցելու կոչ

    Լիբանանի մեր հայրենակիցներին զորակցելու կոչ

    Պէյրութի նաւահանգիստին մէջ Օգոստոս 4-ին տեղի ունեցած աղիտալի պայթումին հետևանքով յառաջացած մարդկային և ընկերա-տնտեսական ճգնաժամին հետևանքով, Արևմտեան Ամերիկայի Համահայկական Խորհուրդը (PAC-WUSA) որոշած է անյապաղ ձեռնարկել շտապ օգնութեան աշխատանքներու, յատուկ դրամահաւաք յայտարարելով Լիբանանի տուժած մեր հայրենակիցներուն և համայնքային կարիքներուն հասնելու համար: Բոլոր նուիրատուութիւնները անյապաղ և ուղղակի պիտի փոխանցուին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի հովանաւորութեամբ ստեղծուած համայնքային շտապին,…

  • Հայաստանը օգնություն է առաջարկել Լիբանանին

    Հայաստանը օգնություն է առաջարկել Լիբանանին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Զորակցություն և ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի և զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին: Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում և գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2712687189051659?__cft__[0]=AZWc6iKO_wTy-YZ664DNcebsYqtNkFsmpzD4vjl8EwDFWhg669hJ7vK-yo6y8K-O0vICiou7HsQyEO-gu9DNrcbSmX1zF7stDGVTQoj1hrUpvxNHIEHRkKBNdo5-oTpHmtRWSrz0KNMGhnkW5eGe8lPGmUBF1vV8GGljsy73ri4PPw&__tn__=%2CO%2CP-R

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել եզդի համայնքի ներկայացուցիչներին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել եզդի համայնքի ներկայացուցիչներին

    ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: «Հայաստանի եզդի համայնքի սիրելի քույրեր և եղբայրներ, Այսօր մենք ոգեկոչում ենք վեց տարի առաջ եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցը: Հիրավի, այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի…

  • Ադրբեջանը այս սադրանքին դիմում է ԵԱՀԿ Մինսկի հայտարարությունից հետո․ ԱԳՆ խոսնակ

    Ադրբեջանը այս սադրանքին դիմում է ԵԱՀԿ Մինսկի հայտարարությունից հետո․ ԱԳՆ խոսնակ

    ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է՝ հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը: «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում…

  • Հարկ է հեռու մնալ ներքաղաքական վեճերից և զորակցել Հայոց բանակին․ Արամ Ա

    Հարկ է հեռու մնալ ներքաղաքական վեճերից և զորակցել Հայոց բանակին․ Արամ Ա

    Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընդգծել է, որ հարկ է հեռու մնալ ներքաղաքական վեճերից և զորակցել Հայոց բանակին, որպես երաշխիքը մեր ազգին միասնականության և հայրենիքի անվտանգության պահպանման ու պաշտպանության: https://www.facebook.com/CatholicosAramI/posts/3309971799024697

  • Կոտայքը Տավուշի կողքին է․ մարզպետ

    Կոտայքը Տավուշի կողքին է․ մարզպետ

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր նկար է հրապարակել, որին կից գրել է․ «Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Տավուշի մարզի մեր հայրենակիցներին ու սահմանին կանգնած զինվոր եղբայրներին: Դուք մեր իրականության հերոսներն եք: Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ձեր անկոտրուն կամքը, աներեր կեցվածքն ու համախմբվածությունը գոտեպնդում են մեզ ու մղում հայրենիքի շենացմանն ուղղված նորանոր ձեռնարկումների: Կեցցե՛ Հայաստանի…

  • Մակրոնն իր զորակցությունն է հայտնել Փաշինյանին

    Մակրոնն իր զորակցությունն է հայտնել Փաշինյանին

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նամակում նշված է. «Պարոն Վարչապետ, թանկագին Նիկոլ, Տեղեկացա վերջերս կորոնավիրուսով Ձեր ապաքինման մասին և ուրախ եմ, որ Դուք և Ձեր ընտանիքն առողջ եք: Այսօր Ֆրանսիայի, ինչպես նաև Հայաստանի առջև առողջապահական, տնտեսական և սոցիալական առումով ծառացել են խոշոր մարտահրավերներ:…

  • Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

    Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

    Երեկ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Դմիտրո Կուլեբայը։ Նախարարները մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ երկրներում իրականացվող քայլերի շուրջ։ Նախարար Մնացականյանն իր զորակցությունը է հայտնել Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների հայրենիք…

  • ՀԲՃ-ն զորակցություն է հայտնել Ալեքսանդր Քանանեանի հացադուլին՝ հանուն Արցախի գետերի պաշտպանության

    ՀԲՃ-ն զորակցություն է հայտնել Ալեքսանդր Քանանեանի հացադուլին՝ հանուն Արցախի գետերի պաշտպանության

    Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունն իր զորակցությունն է հայտնում Քարվաճառում ՀԷԿ-աշինության դեմ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանեանին և ձեր ուշադրությանն է ներկայացնում նախաձեռնության հայտարարությունը, որն ուղարկվել է նաև ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով հրատապ գործողություններ պահանջող այս իրավիճակին․ «Հունվարի 20-ից Ալեքսանդր Քանանեանը հացադուլի մեջ է: Նա արդեն տևական ժամանակ է բարձրաձայնում էր Արցախի…

  • Արման Թաթոյանն իր զորակցությունն է հայտնել Հայաստանում հրեական համայնքին

    Արման Թաթոյանն իր զորակցությունն է հայտնել Հայաստանում հրեական համայնքին

    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է։ January 27 is the International Day of Commemoration in memory of the victims of the Holocaust! Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում հրեական համայնքին և ոգու տոկություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին: Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբևէ տեղի…