զորամաս
Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այս պահին ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է:…
Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի նկատմամբ
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Քննչական կոմիտեի Զինվորական քննչական…
Զորամասի վաշտի կացարանը ժամանակավոր էր, իտալական մոդուլային զորանոցների 1-ին խմբաքանակը ՀՀ-ում է. ՊՆ
Զորամասի ինժեներասակրավորային կացարանը, որում տեղակայված են եղել զինծառայողները, եղել է ժամանակավոր մինչև ժամանակակից չափորոշիչներին համաձայն մշտական տեղակայման վայրի առկայությանը։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ,…
2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից` ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ
«Լուրեր»-ին հայտնի դարձավ, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից. որոշումը կապված է ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի դեպքի հետ: Ինչպես հայտնել էինք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում…
ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, ընթանում է նախաքննություն: «Լուրերը» հայտնել է, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից: Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող
Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Նշենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի…
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին: Նախագահին ուղեկցել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Ողջունելով զորամասի անձնակազմին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մենք առանձնակի հպարտանում…
Հրամանատարը յուրացրել է զորամասին հատկացված դիզվառելիքը. դատախազը միջնորդել է քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը
Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Ս.Ե.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված ընդհանուր 2 մլն 441 հազար 985 դրամ արժողությամբ 4515 լիտր ավտոբենզինի և 3710 լիտր դիզելային վառելանյութի կտրոնները: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս.Ե.-ն, պաշտպանության նախարարի 2016 թվականի հրամանով նշանակված լինելով N զորամասի հրամանատար, պաշտոնեական դիրքն…
Բացահայտվել է պետական դավաճանության հերթական դեպքը (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ընդգրկուն և համադրված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով ՀՀ ՊՆ համար N զորամասի պայմանագրային զինծառայող՝ դասակի հրամանատար, ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվելու պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակից հանդիսացող…
N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Հակաօդային պաշտպանության հրամանատարական պարապմունքներ են անցկացվել
Հավաք-պարապունքներ են անցկացվել N զորամիավորման զենիթային, հրթիռային և հրթիռահրետանային ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու, հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից, եռօրյա հավաքների ընթացքում անցկացված տեսական և գործնական պարապմունքները նպաստել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման ունակությունների զարգացմանը, հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների փոխգործակցության ամրապնդմանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման…
Զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն
N զորամասում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն: Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Երդման արարողությանը ներկա էին նաև նորակոչիկների ծնողներն ու հարազատները: «Հպարտ եմ, որ որդիս ծառայում է Հայոց բանակում, և վստահ, որ հայրենի հողի ամուր պաշտպան եմ դաստիարակել»,- նշել է նորակոչիկներից…
Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ
N զորամիավորման մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու, օպերատիվ և ներդաշնակ գործելու կարողությունները զարգացնելու նպատակով հուլիսի 28-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Ստորաբաժանումները կատարել են առաջադրված խնդիրները՝ հեռահար կրակով ոչնչացնելով պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդին։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված զինծառայողների գործողություններն ու առաջադրված մարտական խնդիրների կատարման հմտությունները։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամաս
Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում: ԶՈւ ԳՇ պետը հետևել է պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին, այցելել մարտական հենակետեր։ Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը տվյալ գոտում, զեկուցել կատարված ինժեներական և ամրաշինական աշխատանքների…
Անցկացվել են մարտավարական վարժանքներ
Հուլիսի 18-ին N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են մարտավարական մասնագիտական վարժանքներ։ Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստության աստիճանը։