fbpx
Զինված Ուժեր

2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից` ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ

«Լուրեր»-ին հայտնի դարձավ, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից. որոշումը կապված է ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի դեպքի հետ:

Ինչպես հայտնել էինք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է նախաքննություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ