Էբրահիմ Ռայիսի

  • Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Սաադաբադ պատմամշակութային համալիրում դիմավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեկնարկել են ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի բանակցությունները: Թեհրանում ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը կքննարկեն տարածաշրջանին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, կմասնակցեն երկկողմ համաձայնության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությանը և հանդես կգան համատեղ ասուլիսով:

    Մեկնարկել են Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի բանակցությունները
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ: Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ…

    Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար. Էբրահիմ Ռայիսին` Փաշինյանին
  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից: Հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ, ինչը խարսխվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական ու մշակութային սերտ առնչությունների վրա: Նախանշելով համագործակցության խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը և…

    Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. Ալեն Սիմոնյան
  • Այսօր՝ ապրիլի 25-ին, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը իր հավատարմագրերը հանձնեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ Իսրայելում կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողություն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ) Միրզոյանը և Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ «Ողջունելով…

    Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
  • Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Կողմերն անդրադարձել են սիրիական հակամարտությանը, արտահայտել են կարգավորման հետագա համակարգման պատրաստակամություն, այդ թվում՝ Աստանայի ձևաչափի շրջանակներում։ «Ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին:…

    Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին