Էդիսոն Կավանի
2020 թվականի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Էդիսոն Կավանին կարող է կարիերան շարունակել «Ռեալ» Մադրիդում։ Այս մասին գրում է El Nacional-ը։ Նշվում է, որ մադրիդյան ակումբը փորձելու է Կավանիին ձեռք բերել ձմռանը, չնայած այն բանին, որ ֆուտբոլիստը հայտարարել էր՝ մինչև պայմանագրի ավարտը ՄՅՈւ-ն չլքելու մասին։ Ըստ աղբյուրի՝ Կավանիով ակտիվ հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։
Կատալոնական «Բարսելոնան» մոտ է Էդիսոն Կավանիի հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալներն անձամբ են «Բարսային» առաջարկել Կավանիի ծառայությունները։ Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբում Կավանիին տեսնում են որպես Լուիս Սուարեսի փոխարինող, ով հնարավոր է լքի «Բարսելոնան»։
Նախկինում ՊՍԺ-ում հանդես եկող, բայց ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ուրուգվայցի ֆուտբոլիստ Էդինսոն Կավանին հաջորդ շաբաթվա ընթացքում պայմանագիր կկնքի իտալական «Ռոմայի» հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Սեբաս Ջովանելին։ Նրա խոսքով՝ Գործարքը վարում է միջազգային ներդրումային ընկերությունը։ Նշենք, որ Կավանին իր կարիերայի որոշ շրջաններում հանդես է եկել Ա Սերիայում՝ խաղալով «Նապոլիի» ու «Պալերմոյի» կազմում։ Հիշեցնենք,…
«Ինտերը» բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի հետ: Ակումբը պատրաստվում է ֆուտբոլիստին առաջարկել երկամյա պայմանագիր և յուրաքանչյուր մրցաշրջանին 5 միլիոն եվրո աշխատավարձ վճարել: Հայտնենք, որ ֆուտբոլիստը Փարիզում վաստակում է 15 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Corriere Dello Sport-ը:
ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին կարող է տեղափոխվել Ա Սերիա։ Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ Կավանիի ներկայացուցիչներն արդեն առաջարկել են ֆուտբոլիստի ծառայությունները «Ինտերին»։ Նշենք, որ այս ամռանը Կավանին կդառնա ազատ գործակալ։
«Արսենալն» ու Մադրիդի «Աթլետիկոն» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։ Իսպանական ակումբը ամռանը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիին, սակայն կա նաև պահեստային տարբերակ։ Եթե «Աթլետիկոյին» չհաջողվի կազմակերպել Կավանիի տեղափոխությունը, ապա մադրիդյան ակումբը որպես այլընտրանք դիտարկում է «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետի տարբերակը։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։ Նշվում է, որ անգլիական ակումբն էլ ցանկանում է…
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Էդիսոն Կավանիի մասին։ «Մրցակցությունը լավ է: Հատկապես ՊՍԺ-ի նման ակումբում: Կյանքում կան ավելի վատ իրավիճակներ, քան ՊՍԺ-ում մնալը: Կարծում եմ, որ նա շուտով կսկսի իրեն ավելի լավ զգալ: Նա պետք է վերականգնի իր ռիթմը և վստահությունը», – Տուխելի խոսքերը մեջբերում է The Washington Post-ը: Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի…
Հայտնի անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին ու մի շարք այլ ներդրողների պատկանող «Ինտեր Մայամի» ակումբը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիին։ Բայց, MLS-ի թիմից բացի, Կավանիին մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է գնել նաև «Աթլետիկոն»։ AS-ի հաղորդմամբ՝ ամերիկյան ակումբի առաջարկը բավականին լավն է։ Նշվում է նաև, որ Կավանին դեռևս պատրաստ չէ տեղափոխվել…
«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանիի տեղափոխությունը «Ատլետիկո» մոտ է։ Այս մասին հաղորդում է Foot Mercato-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել մադրիդյան ակումբում: Կողմերն արդեն բանակցությունների ավարտական փուլում են: Տրանսֆերի արժեքը կազմելու է մոտ 20 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Կավանին դուրս էր մնացել «Լիլ»-ի դեմ խաղի հայտացուցակից, որը տեղի է ունեցել երեկ։ Նշենք նաև,…
Մադրիդի «Ատլետիկոն» հետ չի կանգնում Էդինսոն Կավանիի տրանսֆերը գնելու մտադրությունից։ Ակումբը շարունակում է քայլեր ձեռնարկել ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ այն իրականություն դարձնելու համար։ Ինչպես հաղորդում է Goal.com-ը, ուրուգվայցի հարձակվողի համար մադրիդյան ակումբը 10 միլիոն եվրոյի առաջարկ է արել «ՊՍԺ»-ին։ Առաջարկը, սակայն, մերժվել է։ Աղբյուրի տվյալներով՝ Կավանիի հեռանալուն դեմ է արտահայտվել փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ…
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին ամեն գնով ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: 32-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, ուրուգվայցին ևս մտադրություն ունի Իսպանիայի առաջնություն տեղափոխվելու: Նախկինում հաղորդվում էր, որ Կավանին «Ատլետիկոյի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը: ՊՍԺ-ի հետ Կավանիի գործող պայմանագիրն ավարտվում է 2020 թ-ի…
Ուրուգվայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին համաձայնության է հասել «Ատլետիկո» Մադրիդի հետ։ Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ Կավանին կտեղափոխվի հունվարին կամ ամռանը։ Վերջին դեպքում ֆուտբոլիստի տեղափոխությունը կլինի անվճար, քանի որ նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս։ Նշվում է, որ «Ատլետիկոն» 3 տարվա պայմանագիր է առաջարկելու Կավանիին։
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին հնարավոր է կարիերան շարունակի Բրազիլիայում: «Ֆլամենգոն» ցանականում է իր կազմում տեսնել ուրուգվայցի հարձակվողին: Ֆրանսիայի չեմպիոնների հետ Կավանիի գործող պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի հունիսին: Թուրին «Յուվենտուսը» նույնպես հետաքրքրված է Կավանիի ծառայություններով: Այս մասին հաղորդում է ESPN-ը։ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կավանին անցկացրել է 4 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ:
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամիի» առաջարկը։ Այս մասին հաղորդում է L’Équipe-ը: Ուրուգվայցուն, որի պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի ամռանը, հավակնում են ձեռք բերել մի շարք եվրոպական թոփ ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Աթլետիկոն», «Նապոլին» և Միլանի «Ինտերը»: Կավանիի հետ պայմանագիր կնքելուն հույս…
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մադրիդի «Ռեալի» հանդիպումը: Պատճառը կոնքոսկրի վնասվածքն է, որը Մբապեն ստացել է Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի «Թուլուզի» հետ խաղի ժամանակ: Մադրիդյան ակումբի հետ մրցավեճը բաց կթողնի նաև ՊՍԺ-ի մյուս հարձակվող Էդիսոն Կավանին, ով նույնպես վնասվածք ունի ու չի հասցնի վերականգնվել մինչև խաղը: