Սպորտ
14:50 27/12/2019

Կավանին ամեն գնով ցանկանում է հեռանալ Փարիզից

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին ամեն գնով ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից ձմեռային տրանսֆերային  պատուհանի ժամանակ:

32-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»:

Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, ուրուգվայցին ևս մտադրություն ունի Իսպանիայի առաջնություն տեղափոխվելու: Նախկինում հաղորդվում էր, որ Կավանին «Ատլետիկոյի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը:

ՊՍԺ-ի հետ Կավանիի գործող պայմանագիրն ավարտվում է 2020 թ-ի ամռանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ