էդմոն մարուքյան
Երբ վարչապետը ներկայացնում էր իր առաջարկը, ԱԳ նախարարը գլխով էր անում․ Մարուքյանը՝ Այվազյանի հրաժարականի մասին
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի հրաժարականին ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա ասաց, որ երբ ԱԽ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատարն առաջարկությունը ներկայացրեց և ասաց, որ ԱԳ նախարարին հանձնարարել է, Այվազյանը գլխով արեց ու այդ ամենը կա ձայնագրված։ Մարուքյանը նշեց, որ զարմացել է, երբ իմացել է Այվազյանի հրաժարականի մասին։…
Մարուքյանը կողմ է սահմանների բացմանը, բայց Ադրբեջանին որևէ միջանցք չպետք է տրվի
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ կողմ է սահմանների բացմանը, բայց Հայաստանի տարածքով որևէ միջանցք չպետք է տրվի Ադրբեջանին։ Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը, Մարուքյանն ասաց, որ այն սահմանային լարվածության թուլացման մասին է, բայց դրանով խնդիրը չի լուծվի։ Նա նշեց, որ 4-5 օր է անցել արդեն, բայց արձագանքներ չկան։…
Լուսավոր Հայաստանը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 20-յակը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին քսան համարները: 1. Էդմոն Մարուքյան՝ 7-րդ գումարման ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր և խորհրդի նախագահ։ Փաստաբանների պալատի անդամ։ Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոս։ Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների և մարդու իրավունքների մասին զեկույցների հեղինակ եւ համահեղինակ: 2. Արտյոմ Գեղամյան՝ Իրավաբանական…
Օգնեք մեզ, սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիևների կլանի դեմ
Ողջունում եմ մեզ աջակցելու եվրոպական երկրների ցանկությունը, շնորհակալություն հայտնում եվրոպական երկրների ղեկավարներին`աջակցության խոսքերի ու մեր սահմանին տիրող իրավիճակով մտահոգվելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սակայն Արեւմուտքի երկրները կարող էին ցույց տալ մեզ իրական օգնություն։ Կոչ ենք անում Արեւմուտքի երկրներին սանկցիաներ կիրառել, այդ թվում` անձնական` ընդդեմ…
Երեկոյան ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ԱԽ նիստ կհրավիրվի․ Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը facebook -ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ շուտով տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, առավոտյան պահանջել էինք գումարել Ազգային անվտանգության խորհրդի նիստ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։ Քիչ առաջ տեղեկացանք, որ մեր պահանջը բավարարվել է. նիստը տեղի կունենա երեկոյան»,-գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 27-ի…
Պահանջում ենք հրավիրել ԱԽ նիստ՝ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ․ Մարուքյան
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք, Հաշվի առնելով իրավիճակի…
Արդեն խոսակցություններ կան, որ ընտրակաշառք է բաժանվելու․ Մարուքյան
Ազգային ժողովի հերթական նիստի ընդմիջման ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Մարուքյանը նշել է, որ առողջ ուժերից կմիանան իրենց խմբակցությանը, խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր կուսակցական չեն և ունեն գիտելիքներ և փորձ, կանդամակցեն իրենց խմբակցությանը։ «Հեղափոխությունից հետո ձեռքբերումներ եղել են, բայց դրանցից այժմ փշրանքներ են մնացել, որովհետև արդեն խոսակցություն…
Տարոն Սիմոնյանը կղեկավարի Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական շտաբը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
ԱԺ-ն չընդունեց ընդդիմության հայտարարությունը․ Փաշինյանը կստորագրի առանց հավանության
Ազգային ժողովն այսօր չընդունեց խորհրդարանական ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստը, որով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կզրկվեր Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստերագրելու իրավունքից՝ առանց ԱԺ հավանության։ «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց։ Հայտարարության կողմ քվեարկեց 25 պատգամավոր։ Ավելի վաղ ԱԺ արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի…
ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն առաջարկում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողներին ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ միասին հայտարարություն են պատրաստում։ Նա ասաց, որ նրանք հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ, որի նպատակը ՀՀ սահմանազատման վերաբերյալ աշխատանքային փաստաթղթի քննարկումն է։ Մարուքյանը նշեց, որ այդ հարցն առնչվում է մարդու իրավունքներին ու պահանջում է խորհրդարանի վավերացում։
Տեղեկություններ կան, որ վարչապետը գեներալիտետին՝ քննություն չլինելու մասին հավաստիացում է տվել․ Մարուքյան
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ պատերազմը քննող պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկն այպես էլ արձագանք չի ստացել։ «Նախ ասվեց, որ հանձնաժողովի ստեղծմանն իշխանությունը դեմ չէ, այնուհետև հայտարարեցին, որ կառավարության որոշմամբ փաստահավաք խումբ ստեղծելու մեր առաջարկը հակասահմանադրական է, ինչից հետո մեր կողմից կազմվեց օրենքի նախագիծ, որի…
Ի՞նչն է խանգարում վարչապետին` սկսել պատերազմի բոլոր դրվագների քննություն. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բազմաբերդում տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է, որպեսզի քննություն իրականացվի պատերազմի բոլոր դրվագների, այդ թվում՝ բանակցային գործընթացի վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ մոտ երկու ամիս առաջ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անձամբ նրան եմ հանձնել պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ…
Կարո՞ղ եք վերջապես կողմնորոշվել, թե ինչ եք ուզում․ Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է, որ տեսնում են հայտարարություններ, թե այս արտահերթ ընտրությունները լինելու են ամենավատը, ամենախայտառակը, ամենակեղծվողը և այլն։ «Քանի կար, բոլորն ասում էին՝ խնդրում ենք, մի բան արեք, մի լուծում գտեք երկիրը ցնցումներից հանելու համար, գոնե արտահերթ ընտրություններ կազմակերպեք, որ ժողովուրդը որոշի, թե ինչպես ենք այս վիճակից դուրս գալու»,…
Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր մեզ համար ընդունելի է․ Մարուքյան
Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարքույանը։ «Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների…











