էլեկտրոմոբիլներ
Ամիսներ առաջ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այսօր նվիրաբերության պայմանագիր կնքվեց Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Էներգետիկայի հայկական գործակալություն հիմնադրամի» միջև՝ ի դեմս գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանի: Պայմանագրով հիմնադրամը «Plug.am էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետարանի սեփականությանն է հանձնում էլեկտրական լիցքավորման կայան՝ նպատակ ունենալով դրանով իսկ նպաստելու ՀՀ-ում էներգետիկայի ոլորտի առաջընթացին: Կայանը…
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Անդրկովկասում էկո ուղղությամբ աշխատող արդյունաբերական բիզնես հոլդինգի (Аigroup) կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ չինական «Changan Automobile» ընկերությունը Վրաստանի Քութայիս քաղաքում կկառուցի տարածաշրջանում էլեկտրամոբիլներ արտադրող առաջին գործարանը: «Changan» ընկերությունը, որն աշխարհում էլեկտրամոբիլների խոշորագույն արտադրողն է, և որի գործընկերներն են աշխարհում հայտնի ընկերությունները՝ «Վոլվոն», «Ֆոլկսվագենը» և «Ֆորդը», Վրաստանում էլեկտրամոբիլների գործարան կառուցելու…
Էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրող Tesla Incorporated-ը Model 3 մեքենաների առաջին խմբաքանակն է մատակարարել Եվրոպային, գրում է Electrek հրատարակությունը: Առաջին խմբաքանակը Կալիֆոռնիայից հասցվել է Բելգիայի Զեբրյուկե նավահանգիստ, հաջորդ խմբաքանակն սպասվում է առաջիկա օրերին: Tesla Model 3-ը՝ Tesla-ի ամենաբյուջետային մոդելը, ներկայացվել էր 2016 թվականի մարտին, ավտոմոբիլների պատվերների ընդունումը մեկնարկել էր 2016 թվականի ապրիլին: Արտադրությունն սկսվել է 2017 թվականի…