էկո
ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում շարունակում է ուսումնասիրությունները նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ: Այդ շրջանակում դատախազությունում ուսումնասիրվել է նաև ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի և օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր են ստացվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից,…
««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում «Զանգեզուր» մասնաճյուղի «Զանգեզուր» պետական արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր միասին մեկ վայրում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով՝ ենթատեսակը գնահատվում է որպես «վտանգված»:
Հանրապետության գետերի մեծ մասում հունիսի 23-24-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Նշվում է, որ այս տարվա հունիսի 23-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.76 մետր, մինչդեռ նախորդ տարի հունիսի 23-ին այն եղել է 1900.83 մետր, այսինքն 7…
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության պահպանության տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: «Քրեական…
2022 թվականի հունիսի 22-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ «Կենդանու անկման պատճառները պարզելու համար տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին: Արջի քոթոթի սպանության առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել…
Այս տարի Անապատացման և երաշտի դեմ պայքարի օրը նշվում է «Միասին հաղթահարենք երաշտը» կարգախոսի ներքո: Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը: «Օրը հռչակել է ՄԱԿ-ը 1995 թվականին՝ անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։ «Անապատացում» տերմինը պետք չէ ընկալել որպես գոյություն ունեցող անապատների տարածքի մեծացում կամ նորերի առաջացում։ Այն բարդ և…
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է փրկարարարական ծրագրերի իրականացումը։ Մասնավորապես, հիմնադրամը վեց արջերի տեղափոխեց Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոն, իսկ մեկ լուսանի խնամքը հանձնվեց Երևանի կենդանաբանական այգուն։ Տարբեր հաշվարկներով Հայաստանում մասնավոր տարածքներում՝ ռեստորաններ, գազաբենզալցակայաններ, բակեր, ապօրինաբար անազատության մեջ են պահվում հիսուն արջեր։ 2017թ․հոկտեմբերից Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC)…
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ հունիսի 14-ին ավարտվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի (1700 հա տարածք), Արագածոտնի (1340 հա տարածք ) և Հրազդանի (1400 հա տարածք) անտառտնտեսություններում անցկացվող ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները, սակայն պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը: Այս…
Հիդրոօդերևութաբանությունը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը: Սևանա լճի մակարդակը հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել` 1900.76մ (12.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 33սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 7.830մլն. մ³, իսկ…
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 15 577 հատ ամառային իշխանի և 150 000 հատ գեղարքունի իշխանի մանրաձուկ: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները մարզում մասնակցել են Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում 5.8 գրամ միջին քաշով շուրջ…
Բնապահպան Լևոն Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ գրված է. «Այսօր Կապանում, 10․06․2022թ Վերևից նկարներ, որ բոլորին պարզ երևա, թե ինչի մասին է խոսքը։ Թե բա՝ կառավարելի ռիսկեր, պատասխանատու հանքարդյունահանում, բարձր ստանդարտներ։ Էկոլոգիական աղետ տասնյակ տարիներ շարունակ։»
Ուժեղացված վերահսկողության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքին հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22 խմ ընկուզենի տեսակի ծառ, որի շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել է 2 200 000 դրամը։
2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից և մանրամասնում, որ 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լիճը գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա…
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ի պատասխան լրատվամիջոցներում հայտնված «Որսագողություն Խոսրովի անտառում. ջրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած բեզոարյան այծ» վերտառությամբ գրառման, հայտնում է․ «Տեղեկատվությունը ստանալուց հետո Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժնի աշխատակիցները օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են դեպքի վայր։ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը հայտնաբերվել է Վեդու ջրամբարի…
Հունիսի 7-ից Բյուրականի անտառպետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։ Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը: Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։