Հանրապետության գետերի մեծ մասում հունիսի 23-24-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, որ այս տարվա հունիսի 23-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.76 մետր, մինչդեռ նախորդ տարի հունիսի 23-ին այն եղել է 1900.83 մետր, այսինքն 7 սմ-ով ավելի բարձր: