էշլի բարտի

  • Ամառային 32-րդ Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենապայքարում անակնկալ է գրանցվել։ Աշխարհի առաջին ռակել Էշլի Բարտին չի կարողացել մեկնարկում հաղթահարել իսպանացի Սառա Սորիբես Տարմայի արգելքը։ Բարտին պարտվել է 2 սեթերում՝ 4-6 և 3-6 հաշիվներով։ Պայքարը տևել է 1 ժամ և 34 րոպե։ Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերն անցկացվում են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ https://www.youtube.com/watch?v=7CPpO15YQac

    Օլիմպիական խաղեր․ կանանց աշխարհի առաջին ռակետը լքեց պայքարը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Ավստրալուհի Էշլի Բարտին Տորոնտոյի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է ամերիկուհի Սոֆյա Կենինին՝ 7-6 (7-5), 3-6, 4-6, որի հետևանքով նա չի պահպանի Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Նրա փոխարեն այդ աղյուսակը կգլխավորի Նաոմի Օսական կամ Կառոլինա Պլիշկովան։ Եթե Օսական պարտվի երրորդ շրջանում, Պլիշկովային առաջինը դառնալու համար բավարար կլինի հասնել կիսաեզրափակիչ։ Եթե ճապոնուհին պարտվի…

    Էշլի Բարտին կկորցնի WTA-ում վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը
  • Ավստրալուհի թենիսիստ Էշլի Բարտին կիսաեզրափակչում 6-7 (4-7), 6-3, 6-3 հաշվով հաղթել է ամերիկուհի Ամանդա Անիսիմովային և դուրս եկել «Ռոլան Գարոսի» եզրափակիչ: Հանդիպումը տևել է 1 ժամ 53 րոպե։ Եզրափակչում Բարտին կմրցի չեխ Մարկետա Վոնդրոուշովայի հետ, ով մյուս կիսաեզրափակչում առավելության է հասել Յոհանա Կոնտայի նկատմամբ։  

    Ռոլան Գարոս. էշլի Բարտին դուրս է եկել եզրափակիչ