էպիկենտրոն
Ինդոնեզիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի Բոգորավատու կղզու շրջանում գրանցվել է 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են UTC ժամանակով 23.59-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզու Արևելյան Նուսա Տենգարա նահանգից 76 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը 31 կմ խորության վրա էր: Ավերածությունների և տուժածների մասին դեռ չի հաղորդվել: Ինդոնեզիան՝ …
Ալյասկայում երկրաշարժ է գրանցվել
Ալյասկայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։ Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կակտովիկ քաղաքից 77 կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը եղել է 3,4 կմ խորության վրա:
Ֆիլիպիններում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆիլիպինների հարավում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոմը (EMSC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանկով 03:11-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Զամբոանգ քաղաքից 100 կմ հյուսիս: Օջախը՝ 40 կմ խորությամբ: Այս պահին ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Թուրքիայում 4,6 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում տեղի է ունեցել 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է Եվրո-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ստամբուլից 46 կմ հարավ: Ստորգետնյա ցնցումները գտնվում են 5 կմ խորության վրա:
8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրան-Իրաք սահմանին, կան տուժածներ
Նոյեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 20:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.310 և արևելյան երկայնության 45.730 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանային գոտի, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:




