էպիկենտրոն
5-6 բալանոց երկրաշարժ Թուրքիայում. Երկրաժարժը զգացվել է ՀՀ-ում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը…
Երկրաշարժ Արարատի մարզում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 06:11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.05⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա…
ԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ի Նևադա նահանգի արևմտյան մասում 6,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 15:03-ին: Էպիկենտրոնը գտնվել է Տոնոպա քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում, օջախը՝ 7,6 կիլոմետր խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել:
Երկրաշարժ Իրանում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր` մայիսի 8-ին Թեհրան նահանգում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել են Թեհրանի ժամանակով 00.48-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը Իրան մայրաքաղաքից 58 կմ հեռավորության վրա է եղել, իսկ օջախը 7 կիլոմետր խորության վրա է եղել: Իրանի շտապ օգնության մամուլի քարտուղար Մոջթաբ Խալեդիին հայտնել է, որ 2 մարդ է զոհվել, 13 մարդ վնասվածքներ է ստացել:…
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայում 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմիկ ակտիվության էպիկենտրոնը տեղակայված է մայրաքաղաք Տոկիոյի հարևանությամբ գտնվող Տիբա պրեֆեկտուրայի հյուսիսարևմտյան հատվածում՝ 70 կմ խորությամբ: Ցնցումները տեղական ժամանակով գրանցվել են 1:57-ին: Այս պահին տեղեկատվություն չկա տուժածների և ավերածությունների մասին, իսկ տեղացի մասնագետները նշում են, որ ցունամիի առաջացման սպառնալիք չկա: Այս մասին հայտնում է NHK-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարատին մտցնելու հարցը.BBC News
Հնարավոր է, որ Նյու Յորքում կարանտին հայտարարվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկել է կորոնավիրուսի տարածման տեմպերը դանդաղեցնելու նպատակով Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը։ Թրամփը լրագրողներին հայտնել է․ «Մենք կուզեինք, որ նա կարանտինի մեջ լիներ, քանի որ դա էպիկենտրոնն է։ Ես մտածում եմ այդ մասին»։ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ասել է, որ չի քննարկել ԱՄՆ…
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի արևմուտքում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ ստորերկրյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 15:31-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ցխալտուբո քաղաքից 6 կմ հյուսիս՝ 8 կմ խորությամբ: Աղբյորը՝ Interfax:
Երկրաշարժ Հունաստանում
Հունաստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարագա քաղաքից 11 կմ հեռավորության վրա, իսկ Աթենքից հյուսիս-արևմուտք 316 կմ հեռավորության վրա: Տեղական ԶԼՄ-ների տեղեկացմամբ երկրաշարժը հետևանքով խուճապ է սկսվել քաղաքացինների շրջանում, բացի այդ փլուզվել են մի քանի շենքեր Կանալակի գյուղում, որը մոտ է գտնվել էպիկենտրոնին: Զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել, սակայն…
Ուհանում մարտի 18-ին կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել
Հայկական միասնական տեղեկատվակ կենտրոնը Facebook-ում գրում է. Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ մարտի 18-ին վարակվածության նոր դեպք չի արձանագրվել: Չինաստանի Հուբեյ նահանգի առողջապահական հանձնաժողովը տեղեկացնում է, որ նահանգում մահերի թիվն ավելացել է 8-ով, իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ուհանում 50 հազար 5 է, Հուբեյում՝ 67 հազար 800:…
Հզոր երկրաշարժ Ալբանիայում․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 9-10 բալ
Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.450 և արևելյան երկայնության 19.440 աշխարհագրական կոորդինատներով (Ալբանիա՝ Տիրանա քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, Ադրիատիկ ծով), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Երկրաշարժի հետևանքով…
Իրանի հզոր երկրաշարժը զգացվել է Երևանում, Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում
Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է…
Երկրաշարժ՝ Դավաո քաղաքից 65 կմ հարավ-արևմուտք. կան զոհեր
Հոկտեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 15:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 6.80 և արևելյան երկայնության 125.020 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ, Դավաո քաղաքից 65 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: ՀՀ ԱԻՆ պաշտոնական…
Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք. մարզպետ
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ այսօրվա երկրաշարժի հետևանքով վնասներ չունեն: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։ Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։…
5,1 մագնիտուդով երկրաշարժ ՝ Աֆղանստանում
Աֆղանստանի հյուսիս-արևելքում երկրաշարժ է գրանցվել՝ 5,1 մագնիտուդ հզորությամբ: ԱՄՆ երկրաբանական ծառայությունից (USGS) տեղեկացնում են, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են կիրակի 19:04-ին՝ երևանյան ժամանակով 23:04-ին: Էպիկենտրոնը եղել է Իշքաշիմ քաղաքից 27 կմ արևմուտք: Օջախը 229,5 կմ խորության վրա էր:











