Էրեբունի ԲԿ
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է բացառիկ նյարդավիրաբուժական վիրահատություն: Գլխուղեղի՝ հազվադեպ հանդիպող ուռուցքը նյարդավիրաբույժները հեռացրել են մեկ վիրահատության ընթացքում՝ փոխելով նման վիրահատությունների մասին ստանդարտ պատկերացումները: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի Youtube-ի էջից։ Նշվում է, որ վիրահատությունը կատարել է նյարդավիրաբուժական կլինիկայի ղեկավար Մամիկոն Եղունյանը՝ իր թիմի հետ: Ըստ աղբյուրի՝ Նման ուռուցքները հետացվում են երկու փուլով, «Էրեբունի» ԲԿ…
Այսօր ժամը 18-ի սահմաններում Ռիա Նովոստին տեսանյութ տարածեց, որ Շուշիում վիրավորված երկու լրագրողներին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխում են Մոսկվա։ Լուրը հաստատել են նաև «Էրեբունի» ԲԿ-ից։ Մոսկվա են տեղափոխվել կայուն-բավարար վիճակում գտնվող Լևոն Արզանովը և Հրանտ Բալադյանը։ https://www.facebook.com/lurercom/videos/4488545454549821
Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած փոխհրաձգությունների հետևանքով վիրավորում ստացած, այնուհետև Գավառի հիվանդանոցում վիրավորում ստացածներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեցին «Էրեբունի» բկ-ից։ Տեղեկություն կա, որ «Էրեբունի» բկ-ի մյուս վիրավորի վիճակը ծանր կայուն է։ Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Ապրիլի 21-ին, ժամը 05։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 95 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Մ., ծնված 1985 թ․) դուրս է…
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նշանակվել է ստացիոնար բուժում։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Խուդոյանը նշել է, որ չի կարող ասել, թե ինչ բուժման մասին է խոսքը։ «Նա արդեն այստեղ է, մի քանի օր մնալու…
«Էրեբունի» ԲԿ վիրաբույժները վերականգնել են ամբողջովին կտրված ձեռքը: Փայտ կտրելու ընթացքում Արամ Ղազարյանը կորցրել էր ձեռքը: Շտապօգնության մեքենան նախ մարզային, ապա «Էրեբունի» ԲԿ էր հացրել: 7 ժամ տեւած վիրահատության արդյուքնում միկովիրաբույժ Ռուբեն Մարտիրոսյանը կարողացել է վերականգնել կտրված ձեռքն ամբողջությամբ: Այժմ Արամ Ղազարյանը կարողանում է նաեւ աշխատել: Առավել մանրամասն՝ տեսնայությում։
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի։ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։ Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն…
37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել: «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է Կիմա Հակոբյանի 6-րդ աղջիկը: Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը և Ռեբեկան տանը սպասում են քույրիկին՝ Լիային: Կիմայի հղիությունը վարել է մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Մալումյանը, իսկ կեսարյան հատումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը: Այս մասին տեղեկացնում են…
Հոկտեմբերի 16-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանից շտապօգնության մեքենայով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել պարանոցի կտրվածով տղամարդ: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: «Դեպքը տեղի է ունեցել ժամը 17:15-ի սահմաններում: Շտապօգնության խումբը պարանոցի կրտվածք–վերք ախտորոշմամբ տղամարդուն տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- ասաց նա և հավելեց, որ…
Հոկտեմբերի 9-ին «Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել։ Այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը: Արտամարմնային բեղմնավորմամբ զույգ պտղով հղիացած կնոջ մոտ ախտորոշվել է թեթեւ աստիճանի պրեկլամսիա: Հղիության 35 շաբաթականում կատարված կեսարյան հատման ընթացքում երկրորդ պտղի դուրսբերման պահին հղիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գրանցվել է շնչառության կանգ, ճնշման անկում: Անմիջապես միացվել է…
Հուլիսի 9-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գողության դեպք արձանագրվեց։ Մի տղամարդ մտել էր հիվանդանոց աշխատակիցներից մեկի աշխատասենյակ ու հափշտակել նրա բջջային հեռախոսը՝ պատճառելով շուրջ 400․000 դրամի վնաս։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդը հուլիսի 14-ին ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին ու տեց…
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման և կառավարման համակարգող խորհրդի անդրանիկ նիստին, որտեղ ներկա էին խորհրդի նախագահ` «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության ծառայության ղեկավա Նունե Եղիազարյանը, Բոստոնի Բժշկական համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիկեն Բաբիկյանը, Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուն և մի շարք այլ մասնագետներ: Քննարկման հիմնական թեմաներն էր կաթվածի համապարփակ կենտրոնների…
Ինչպես տեղեկացնում են «Էրեբունի» բժշկական կենտրոնից՝ ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն այսօր հասավ Երևան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: «Նախնական տեղեկություններով, հիվանդի՝ 13-ամյա երեխայի մոտ, վթարի հետևանքով արձանագրվել էին գլխուղեղային և այլ տիպի վնասվածներ: Հիվանդի վիճակը գնահատվել էր կայուն…
Հայաստանում առաջին անգամ կատարվել է թոքի զարկերակի ստենտավորում: Հիվանդը 35 տարեկան է, 4 տարի գանգատվել է սրտի և թոքի խնդիրներից, եղել հանրապետության, նույնիսկ արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Գերմանիայում 1,5 տարի բուժվելուց հետո խնդիրները չեն վերացել: Հիվանդությունն ախտորոշվել է «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայում: Թեև միջամտություն ռիսկային էր, սակայն ներանոթային վիրաբույժ Արսեն Ծատուրյանը որոշել է ռիսկի գնալ և…
Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 1-ից մեկնարկած գլխուղեղի իշեմիկ սուր ինսուլտի ծրագրով «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար հետազոտվել և բուժվել է 5 հիվանդ, հայտնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը: Կատարվել են ինչպես համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտություններ, այնպես էլ դեղորայքային բուժում և վիրաբուժական միջամտություններ: Հիվանդանոց դիմած հիվանդներից 3-ին ներարկվել է Ալտեպլազա դեղամիջոցը, չորորդին կատարվել է տրոմբէկտոմիա, իսկ ամենածանր կլինիկայով…