Էքսկավատոր
Ադրբեջանցիները կրակել են Շոշում ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը հայտնել է, որ ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։ Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից…
Մայր Աթոռը ՊՆ-ին ու Ստեփանակերտին էքսկավատորներ է նվիրաբերել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Facebook-ի էջում գրված է․ «Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին նվիրաբերել է երկուական էքսկավատոր, որոնք գնվել են Գերմանիայի հայոց թեմի ջանքերով և Գերմանիայի Հալլե, Լայպցիգ և Համբուրգ քաղաքների հայկական համայնքների հանգանակած միջոցներով»։ https://www.facebook.com/holyetchmiadzin/posts/10157920898246408
Հրազդան համայնքն արդեն ունի բազմաֆունկցիոնալ էքսկավատոր
Հրազդանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակներից իրազեկվում ենք, որ համայնքն արդեն ունի նոր JCB մակնիշի բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, որի միջոցով համայնքում բարեկարգման աշխատանքներն առավել արդյունավետ կիրականացվեն: Այն ձեռք բերելու համար Հրազդանի համայնքապետարանը դիմել էր ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը և ստացել դրական պատասխան: Ինչպես հայտնեցին համայնքապետարանից, բազմաֆունկցիոնալ էքսկավատորը ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության նվերն է։ Այս…


