ընդունելություն

  • Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը. ԿԳՄՍՆ

    Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը. ԿԳՄՍՆ

    Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարության տրածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հարգելի՛ դիմորդ, եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի եւս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության…

  • Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից dimord.am կայքում` մեկ բուհ մեկ մասնագիտություն սկզբունքով․ սա նպատակ ունի ընդգծել մասնագիտական կողմնորոշման կարևորությունը։ Հիմնական մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը կարող է երկրորդ փուլին մասնակցել՝ այս դեպքում հայտագրելով 6 մասնագիտություն տարբեր բուհերում: ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե…

  • Շենգավիթի մանկապարտեզի տնօրենն ընդունել է արտահերթություն չունեցող 12 երեխայի

    Շենգավիթի մանկապարտեզի տնօրենն ընդունել է արտահերթություն չունեցող 12 երեխայի

    Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենն ըստ իր ցանկության կամ չիմացության հետևանքով ընտրել և ընդունել է որևէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, ովքեր 50-րդ, 47-րդ, 16-րդ և այլ հերթագրման համարն են ունեցել ՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը և հերթագրման հաջորդականությունը։ Facebook-ի էջում այս մասին գրել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝…

  • Վարչապետն ընդունել է Միխայիլ Զուրաբովին

    Վարչապետն ընդունել է Միխայիլ Զուրաբովին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, գործարար Միխայիլ Զուրաբովին: Զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման և այդ ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները: Վարչապետը կարևորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ՝ նշելով, որ կառավարությունը շարունակական միջոցառումներ է իրականացնում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Միխայիլ…

  • Երբ ԱՆ-ն վերացնի սահմանափակումները Երևանի մանկապարտեզները կընդունեն ևս 7000 երեխայի. Մարության

    Երբ ԱՆ-ն վերացնի սահմանափակումները Երևանի մանկապարտեզները կընդունեն ևս 7000 երեխայի. Մարության

    Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մանկապարտեզների ընդունելությանը, այս մասին նա գրառում  է կատարել Facebook-ում: Մարությանը ընդգծել է, որ երբ Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզներն անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա: «Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված: Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին: Հասկանալով ծնողների օբյեկտիվ անհանգստությունը՝ ևս մեկ…

  • Ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն

    Ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն

    ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն…

  • Երբ է ավարտվելու բուհերի հեռակա ընդունելության ժամկետը

    Երբ է ավարտվելու բուհերի հեռակա ընդունելության ժամկետը

    2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների և COVID-19 համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրերով 2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու նպատակով դիմում-հայտ ներկայացրած, սակայն քննություն չհանձնած, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձինք ընդունելության գործընթացին մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 17-ը կարող…

  • Բուհերի ընդունելության քննությունների ցանկում փոփոխություններ են կատարվել

    Բուհերի ընդունելության քննությունների ցանկում փոփոխություններ են կատարվել

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։ Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում երկրորդ քննության գնահատականը…

  • ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկումը

    ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկումը

    Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունների տարածմամբ պայմանավորված՝ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկումը Արդարադատության նախարարության ընդունարանում, ինչպես նաև ժամանակավորապես փակվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը: ՔԿԱԳ գործակալությունը ընդունելու է բացառապես e-servises.moj.am էլեկտրոնային հարթակով նախատեսված ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների և վկայականների կրկնօրինակների դիմումները: Ընդունարանների աշխատանքների բացման վերաբերյալ…

  • Հանրային քննարկման է ներկայացվել բուհերի բակալավրի 2021/2022 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

    Հանրային քննարկման է ներկայացվել բուհերի բակալավրի 2021/2022 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել ընդունելության քննությունների ցանկը և բուհերի ընդունելության մրցույթն իրականացնել՝ ըստ մրցութային քննությունների արդյունքների: ՀՀ բուհերը, ինքնուրույնության և…

  • Azat TV

    ՀՀ ուս․հաստատություններում սովորող Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտրվի մուտք գործել ՀՀ

    ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով այս տարի առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14, ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ 11 քաղաքացիներ։ Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել ՀՀ տարածք՝ հուլիսի…

  • Նախագահ Սարգսյանն ու իր տիկինն ընդունել են Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖԻ ներկայացուցչին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նախագահ Սարգսյանն ու իր տիկինն ընդունել են Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖԻ ներկայացուցչին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթթինգին (Marianne Clark-Hattingh), հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև տիկին Նունե Սարգսյանը, ով ամիսներ առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում երեխաների…

  • Նախագահն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նախագահն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին՝ վարչության նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Ըստ աղբյուրի՝ ներկայացնելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի աշխատանքը՝ Ջորջ Բարսեղյանն ասել է, որ ստեղծման օրվանից՝ 2012 թվականից, կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանում հաստատված սիրիահայությանն օժանդակելուն, նրանց խնդիրների համակարգման…

  • 18 և ավելի գնահատական ստացած և չընդունվածներից 4-ն արդեն ուսանող են

    18 և ավելի գնահատական ստացած և չընդունվածներից 4-ն արդեն ուսանող են

    Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում ամփոփել է ընդունելության քննությունները։ «Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն 2020 թվականի միասնական ընդունելությանը հայտագրվել է 11979 դիմորդ: Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ, ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները, որից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել են 8706 դիմորդ: Թափուր…

  • Սոցապ նախարարությունը դադարեցրել է քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները

    Սոցապ նախարարությունը դադարեցրել է քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարեցրել են քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները: «Հարգելի՛ քաղաքացիներ, Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները: Ձեզ հուզող հարցերը, դիմումները, նամակները կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ info@mlsa.am հասցեով…