ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարեցրել են քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները:
Ձեզ հուզող հարցերը, դիմումները, նամակները կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ info@mlsa.am հասցեով կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով:
Էլեկտրոնային տարբերակով դիմելու անհնարինության դեպքում Նախարարության առաջին հարկում՝ քաղաքացիների ընդունելության պատուհանի մոտ տեղադրված կլինի արկղ, որտեղ կարող եք թողել Ձեր թղթային նամակներն ու դիմումները:
Հասցե՝ Կառավարական 3-րդ շենք
Ձեր հարցերին կպատասխանեն նաև հեռախոսազանգի միջոցով՝ 114 կամ 010 56 53 83»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/mlsa.am/posts/3041409072638439
