ընկերություն
ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրի խոշորագույն Raytheon և United Technologies ընկերությունները հայտարարել են միավորվելու մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Գործակալության տվյալներով՝ ընկերությունները միավորման մասին համաձայնագիր են կնքել։ Միացված ընկերության արժեքը կգերազանցի 120 մլրդ դոլարը։ Իսկ նոր ընկերության տարեկան ընդհանուր շրջանառությունը կարող է կազմել 74 մլրդ դոլար։
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել` կապված աղբահանության խնդիրների վերաբերյալ քաղաքապետարանի հայտարարությունների հետ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում աղբահանության և «Սանիթեք» ընկերության հետ կապված բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` քաղաքապետարանին կոչ ենք անում լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այն նամակները և…
Ամերիկյան Facebook ընկերության բաժնետերերը կրկին փորձել են տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնել կառույցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այս մասին տեղեկությունը ներկայացված է ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների դաշնային հանձնաժողովին ուղղված առաջարկում: «Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 2012 թվականից ի վեր նախագահում է տնօրենների խորհրդում»,-նշել են բաժնետերերը՝ ընդգծելով, որ իրենք սահմանափակ հնարավորություններ ունեն Ցուկերբերգի իշխանական լիազորությունների վերահսկման հարցում:…
Walt Disney Company-ի ղեկավար Ռոբերտ Այգերը հայտարարել է, որ 2021-ին կազատվի պաշտոնից: «Իմ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021-ին: Ես ուզում եմ ասել, որ այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է: Ես ղեկավարում եմ 2005 թվականից սկսած և 2021-ին վերջապես կգա այն ժամանակը, որ ես աշխատանքից դուրս կգամ»,- ասել է Այգերը: Նշվում է, որ Այգերը երկու…
Amazon-ը կարող է վերանայել Նյու Յորքում նոր շտաբ գրասենյակ բացելու ծրագրերը, գրում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ ընկերությունը կարող է հրաժարվել շինության կառուցումից՝ Նյու Յորք նահանգի մի շարք օրենսդիրների բողոքների պատճառով։ Խոսքը Քուինս շրջանում Amazon-ի գրասենյակ կառուցելուն է վերաբերվում։ Կորպորացիայի նոր շտաբ գրասենյակի բացումը կարող է շուրջ 25 հազար աշխատատեղ ստեղծել։ Ավելի վաղ…