fbpx
Աշխարհ

Amazon-ը կարող է վերանայել Նյու Յորքում գրասենյակի բացումը

Amazon-ը կարող է վերանայել Նյու Յորքում նոր շտաբ գրասենյակ բացելու ծրագրերը, գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ ընկերությունը կարող է հրաժարվել շինության կառուցումից՝ Նյու Յորք նահանգի մի շարք օրենսդիրների բողոքների պատճառով։ Խոսքը Քուինս շրջանում Amazon-ի գրասենյակ կառուցելուն է վերաբերվում։

Կորպորացիայի նոր շտաբ գրասենյակի բացումը կարող է շուրջ 25 հազար աշխատատեղ ստեղծել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Amazon-ի կապիտալիզացիան նվազել էր ավելի քան 40 միլիարդ դոլարով: Նշվում է, որ ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել էր 4,65 տոկոսով՝ կազմելով 1638,88 դոլար մեկ բաժնտոմսի դիմաց: Դրա արդյունքում ընկերության կապիտալիզացիան 800 միլիարդ դոլարից նվազել էր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ