ընտանիքի օր
Այսօր Ընտանիքի օրն է․ ՄԻՊ-ն ուղերձ է հղել
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ, որում նշված է. «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս ընտանիքի օրվա առթիվ։ Մայիսի 15-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Ընտանիքի միջազգային օր՝ նպատակ ունենալով հասարակությանը լայնորեն իրազեկել ընտանիքների խնդիրների մասին, ինչպես նաև քննարկման առարկա դարձնել ընտանիքների վրա անհամաչափ ազդեցություն ունեցող սոցիալական, տնտեսական և…
Ընտանիքին պետք է վերաբերվել հատուկ հոգածությամբ և պետական բարձր հանձնառությամբ․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա առիթով: Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը: Հայաստանում ընտանիքը մշտապես գտնվում է պետության պաշտպանության և հոգածության ներքո: Ամուր սիրո ու հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքներն են բարոյական բարձր արժեքների ձևավորման հիմքում…
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը` Ընտանիքի օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Ընտանիքի օրը։ «Սիրելի հայրենակիցներ. շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առիթով: Ձեր բոլորիդ ընտանիքներին մաղթում ենք առողջություն, երջանկություն, բարեկեցություն: Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ եւ խոնարհվում ենք բոլորիդ առաջ:)», – ասված է գրառման մեջ։ Վարչապետը գրառմանը կցել է նաև այս լուսանկարը՝



