Ընտրական հանձնաժողով
Վաղարշապատի ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփված են
Վաղարշապատի ավագանու ընտրությունների արդյունքները ամփոփվել են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 19 մանդատ՝ առաջատար դիրք գրավելով։
Սիսիանի քաղաքապետին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Նշենք, որ Սարգսյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է: Նա ցուցակում 28-րդն է: Աբրահամյանը նշեց, որ Սիսիանի համայնքապետը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և…
Ընտրական հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 47 անձի նկատմամբ
Հունիսի 26-ին ՀՀ Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հանրային իրազեկումն ապահովելու նկատառումով ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021 թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումներով իր իրավասությունների շրջանակում դատախազության…
Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Ժամը 20։00-ին՝ առավոտյան ընտրատեղամասերի բացվելուց ուղիղ 12 ժամ անց, ՀՀ-ում փակվում են ընտրատեղամասերը: ՀՀ ողջ տարածքի 38 ընտրատարածքներում բացվել է 2008 ընտրատեղամաս. դրանցից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական 25 ուժ՝ 4 դաշինք, 21 կուսակցություն: Քաղաքական կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանված 5 տոկոսը, դաշինքների համար՝ 7տոկոսը: ՀՀ –ում ընտրելու…
ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին և նույն կառույցի շտաբի պետին
ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Նեմատով Իլխոմին և նույն կառույցի շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակին։ Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել միջազգային դիտորդների մասնակցությունն այս ընտրական գործընթացներում և ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները։ ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն էլ նշել…
ԿԸՀ-ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանը չի կարող լինել պատգամավորի թեկնածու
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ի հերթական նիստում քննարկեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը: ԿԸՀ նիստում որոշում կայացվեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։ Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին Արզաքանցյանը մշտապես բնակվել է Հայաստանում։ Նա որոշումը կարող է բողոքարկել դատարանում:
Զարթոնքը դիմել է ԿԸՀ Քաղաքացիական պայմանագրի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով: Դիմումի հիմքում դրվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին, 19-րդ հոդվածների, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 2-րդ և 5-րդ հոդվածների նորմերը, իսկ դիմումի առիթ է հանդիսացել վարչապետի լիազորությունները փաստացի զբաղեցրած Նիկոլ…
ՄԻՊ աշխատակազմը քննարկում է ունեցել ԿԸՀ քարտուղարի հետ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ընտրական գործընթացը դիտարկող աշխատանքային խմբի անդամները հունիսի 8-ին հանդիպում են ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ։ Քննարկվել են նախորդ ընտրությունների ժամանակ Պաշտպանին հասցեագրված բողոքները, լուծման տարբերակները, որոնք հնարավորություն կտան ավելի արագ կարգավորել առաջիկա ընտրությունների ժամանակ առաջացած խնդիրները։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար…
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Միհրան Պողոսյանի թեկնածությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի թեկնածությունը։ Այդ մասին որոշումումն ընդունվել է ԿԸՀ-ի՝ հունիսի 8-ի նիստի ժամանակ։ ԿԸՀ-ի կազմից նախագծին դեմ է քվեարկել 2 անդամ։ Նրանք առաջարկել են, որ ԿԸՀ-ն սեփական քննությունն սկսի և պարզի Միհրան Պողոսյանը վերջին 4 տարում ՌԴ-ում ուսանող եղե՞լ է, թե՞՝ ո՛չ։ Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը…
ԿԸՀ-ն թողարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ հոլովակ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թողարկել է 2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ հոլովակ։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/176066689121093/videos/321352649554913
Հայտնի է ՀԱԿ-ի ընտրական ցուցակի առաջին 3 անունները
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցության վերաբերյալ փաստաթղթերը։ Ցուցակը կազմված է 101 թեկնածուից։ Ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում է Լևոն Զուրաբյանը և երրորդում՝ Իրինա Գաբայանը:
Արդար Հայաստան կուսակցությունը արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց ԿԸՀ
«Արդար Հայաստան» կուսակցության անդամները՝ քաղաքական ուժի ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ քիչ առաջ ԿԸՀ են ներկայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը։ Մինչ այս ժամը ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Հիշեցնենք, որ հունիսի Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերը փասատթղթերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18։00-ն։
Ընտրությունների առաջադրումների ժամկետն ավարտվում է․ քաղաքական ուժերը չեն շտապում
Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջադրումների ժամկետն ավարտվում է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ այս պահի դրությամբ՝ առաջադրումներ չկան: Հիշեցնենք, որ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն առաջադրվում, այն է՝ գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնում են մինչև մայիսի 26-ը՝ 18:00-ն: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է մինչև մայիսի 31-ը` 18:00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը 2021…
Տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասներ է ներկայացրել արտահերթ ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: ԿԸՀ նախագահը ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով ընդգծել է տեղամասային կենտրոններում…
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կմեկնարկի 2021-ի հունիսի 7-ից մինչև 18-ը
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում ընդունեց ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացման միջոցառումների վերաբերյալ։ Ըստ ԿԸՀ որոշման՝ քվերակությունը տեղի կունենա հունիսի 20-ին և կմեկարկի ժամը 8.00-ից: Էլեկտրոնային եղանակով քվերակությունը կընթանա հունիսի 11-ից հունիսի 13-ը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավը կլինի հունիսի 7-18-ը՝ մինչև ժամը 24.00-ն:














