Թաթոյան

  • Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

    Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

    Արման Թաթոյանը հրավիրել է Նիկոլ Փաշինյանին բաց բանավեճի՝ հունվարի 15-ին, ընդգծելով, որ հետևողական է լինելու այս հարցում։

  • Շուռնուխի դպրոցի դիմաց պանթյուրքական լոզունգ տեղադրելը՝ խաղաղ բնակչության դեմ ագրեսիվության ցուցադրում է. Թաթոյան

    Շուռնուխի դպրոցի դիմաց պանթյուրքական լոզունգ տեղադրելը՝ խաղաղ բնակչության դեմ ագրեսիվության ցուցադրում է. Թաթոյան

    Սյունիքի մարզի Գորիսի Շուռնուխ գյուղի դպրոցի անմիջապես դիմաց ադրբեջանական անօրինական զինված տեղակայում է, որտեղ մեծ տառերով գրված է «Önce vatan»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Սյունիքի մարզի Գորիսի Շուռնուխ գյուղի դպրոցի անմիջապես դիմաց ադրբեջանական անօրինական զինված…

  • Թաթոյանը Ադամ Շիֆին և Ջեկի Սփիրին է ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները

    Թաթոյանը Ադամ Շիֆին և Ջեկի Սփիրին է ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները

    Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ԱՄՆ-ում բարձրաստիճան հանդիպումների ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Ջեկի Սփիրին է ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները։ Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։ Նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքը․ կրակում են թիրախավորված ՀՀ խաղաղ բնակավայրերի վրա, զավթել են մարդկանց…

  • Վարչապետի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար․ Թաթոյան

    Վարչապետի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար․ Թաթոյան

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար և խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությունը։ Հայաստանի վարչապետի 2021թ. դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները հիմնովին հակասում են Արցախի հայերի կյանքի, անվտանգ ապրելու և մյուս կենսական, մարդկային…

  • Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել․ Արման Թաթոյան

    Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել․ Արման Թաթոյան

    Հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հռոմի պապի հետ հանդիպումից։ Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ «Այս լուսանկարներում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ներկայացնում եմ հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները: Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել էր, որ Պապի հետ անհատական ձեքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի…

  • ՄԻՊ-ը Սյունիքում ադրբեջանցի զինծառայողների կողմից ճանապարհը փակելու միջադեպով հաղորդումներ կուղարկի միջազգային մարմիններ

    ՄԻՊ-ը Սյունիքում ադրբեջանցի զինծառայողների կողմից ճանապարհը փակելու միջադեպով հաղորդումներ կուղարկի միջազգային մարմիններ

    Օգոստոսի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ միջադեպի հետ կապված հաղորդագրություններ կուղարկի համապատասխան միջազգային մարմիններին։ Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանն ադրբեջանցի զինծառայողների կողմից Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհի մի հատվածը փակելը համարում է նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ։ «Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3…

  • Ընտրական իրավունքներին առնչվող բողոքների դեպքում ինչպե՞ս դիմել ՄԻՊ-ին

    Ընտրական իրավունքներին առնչվող բողոքների դեպքում ինչպե՞ս դիմել ՄԻՊ-ին

    Ընտրական իրավունքներին առնչվող բողոքները, այդ թվում` ահազանգերը Մարդու իրավունքների պաշտպանին կարելի է ուղղել թեժ գծի 116 կամ (096) 116 100 հեռախոսահամարներով` 24/7 սկզբունով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Թաթոյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: «Թեժ գիծը միաժամանակ ընդունում է 3 զանգ, մուտքային զանգերը ձայնագրվում են, պաշտպանված են: Կարելի է դիմել նաև WhatsApp, Viber…

  • Բաքվի նախկին փախստականն արցախահայերին օգնելու համար հիմնադրամ է բացել. ՀՀ ՄԻՊ

    Բաքվի նախկին փախստականն արցախահայերին օգնելու համար հիմնադրամ է բացել. ՀՀ ՄԻՊ

    ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ 2020 թվականի նոյեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայ իրավապաշտպան Աննա Աստվածատուրյան Թերքոթը (Anna Astvatsaturian Turcotte), ով նախկին փախստական է Բաքվից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է իր նախաձեռնության և Հիմնադրամի մասին: «Աննա Աստվածատուրյանը մեզ տեղեկացրել է, որ Հիմնադրամը սկսել է գործընթաց՝ ուղղված 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Արցախի…

  • Գերիների անհապաղ վերադարձի հարցով դիմել եմ ԵԽ Նախարարների կոմիտե. Թաթոյան

    Գերիների անհապաղ վերադարձի հարցով դիմել եմ ԵԽ Նախարարների կոմիտե. Թաթոյան

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով այսօր դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե: Այս մասին նա գրել է իր Facebook-ի էջում: «Ներկայացված հատուկ հաղորդումը կապված է այն փաստի հետ, որ 2021թ. մարտի 9-ին ՄԻԵԴ-ը հրապարակային ծանուցում է ուղարկել Նախարարների կոմիտե՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի…

  • Ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների քաղաքականություն․ Թաթոյան

    Ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների քաղաքականություն․ Թաթոյան

    ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձն այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Տեսաուղերձում նշվել է, որ Ադրբեջանում առկա է իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային…

  • Այս օրինակը մեր երկրի զինված ուժերում կանանց ծառայության ու նրանց կարևոր դերի մասին է

    Այս օրինակը մեր երկրի զինված ուժերում կանանց ծառայության ու նրանց կարևոր դերի մասին է

    Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավը «Դարձիր օրինակ» կարգախոսով է: Այս օրինակը մեր երկրի զինված ուժերում կանանց ծառայության ու նրանց կարևոր դերի մասին է: «Իմ օրինակով սովորեցրել եմ հարգել համազգեստ կրող կնոջը, վերաբերվել տղամարդկանց հետ հավասար»,- ասում է դասակի հրամանատար Քրիստինե Մկրտչյանը: Առաջարկում ենք վերհիշել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության…

  • Որքան պաշտպանված են մարդու իրավունքները, այնքան ամուր է անվտանգությունը

    Որքան պաշտպանված են մարդու իրավունքները, այնքան ամուր է անվտանգությունը

    Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը և անվտանգությունը փոխադարձ կապի մեջ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու կայացած է ժողովրդավարությունը, այնքան ամուր է անվտանգությունը և հակառակը՝ մարդու իրավունքների խախտումներն ու ժողովրդավարության խաթարումը վտանգում է անվտանգությունը: Այս հիմնարար սկզբունքը վերաբերում է նաև սահմանների հետ…

  • ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի հայտարարությունը ստացված ահազանգերի մասին

    ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի հայտարարությունը ստացված ահազանգերի մասին

    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ: Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը։ «ՀՀ…

  • Արման Թաթոյանը հանդիպումներ է ունենում Շիկահող և Սրաշեն գյուղերում

    Արման Թաթոյանը հանդիպումներ է ունենում Շիկահող և Սրաշեն գյուղերում

    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն այս պահին հանդիպումներ է ունենում Կապան համայնքի Շիկահող և Սրաշեն գյուղերում: Քննարկվում են բնակիչների անվտանգության, սեփականության, արոտավայրերի և վարելահողերի օգտագործման և այլ հարցեր:    

  • Պետության քաղաքական համակարգը նրա համար չէ, որ իշխանավեճով զբաղվի. Թաթոյան

    Պետության քաղաքական համակարգը նրա համար չէ, որ իշխանավեճով զբաղվի. Թաթոյան

    Վերջին ժամանակաշրջանում մեր հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է իշխանավեճի թեմաներով, որի պատճառով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները, անտեսված են մարդկանց վերաբերող իրական գերակայությունները: Այս մասին Facebook-ի էջում գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Վերջին ժամանակաշրջանում մեր հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է իշխանավեճի…