թալիբներ
ՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում վերացնել կանանց նկատմամբ բոլոր սահմանափակումները
Թալիբները պետք է անհապաղ չեղյալ հայտարարեն բոլոր օրենքները, որոնք սահմանափակում են կանանց իրավունքները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ հիշեցնելով երկրի միջազգային պարտավորությունները։ Պաշտոնյան ընդգծել է նաև, որ կանայք «պետք է մասնակցեն և իրենց ներդրումն ունենան երկրի սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են…
Թալիբներն արգելել են աֆղանական համալսարաններում իգական սեռի աշխատակիցների ներկայությունը
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը արգելել է իգական սեռի աշխատակիցների, այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ներկայությունը Աֆղանստանի համալսարաններում։ Գործակալության տեղեկություններով՝ թալիբները կարգադրել են, որպեսզի երկրի բոլոր համալսարաններում իգական սեռի դասախոսներն ու աշխատողները շաբաթ օրվանից չներկայանան իրենց աշխատավայրեր։ Թալիբների բարձրագույն կրթության նախարարությունը նամակ է ուղարկել Աֆղանստանի համալսարաններ, որում տեղեկացրել է, որ աղջիկների համար պարապմունքները պետք…
ՄԱԿ-ում հայտարարել են, որ թալիբները խախտել են հերթական խոստումը՝ աղջիկներին արգելելով բուհ հաճախել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Աֆղանստանում կանանց բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախելն արգելելու որոշումը երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման խոստումների հերթական խախտումն է: «Սա ակնհայտորեն «Թալիբանի» հերթական խախտված խոստումն է»,-ասել է նա։ Դյուժարիկի խոսքով՝ Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության զավթման պահից և վերջին ամիսներին այդ երկրում նկատվում է կանանց համար տարածքի նեղացում:…
Աֆղանստանում թալիբները հրապարակայնորեն մտրակել են 30 մարդու, այդ թվում՝ կանանց
Աֆղանստանի երկու նահանգում թալիբները հրապարակայնորեն մտրակել են 30 մարդու, տարբեր մեղադրանքներով։ Ջավզջան նահանգի գլխավոր դատավորն ասել է, որ 22 դատապարտյալ, այդ թվում՝ երեք կին, ստացել են մտրակի 25-39 հարված՝ գողության, ամուսնական դավաճանության և թմրամիջոցների վաճառքի մեղադրանքով: Հրապարակային պատժին մասնակցել են տեղական պաշտոնյաներ, աստվածաբաններ և ցեղերի ավագանիներ: Նույն մեղադրանքներով 7 տղամարդու և 1 կնոջ են մտրակել…
Աֆղանստանում հայտարարել են ղեկավար պաշտոններում կանանց նշանակման մասին
«Թալիբան» արմատական շարժումն Աֆղանստանում իշխանության գալուց հետո առաջին անգամ հայտարարել է երկրում ղեկավար պաշտոններում կանանց նշանակման մասին: Այս մասին հայտնել է ТАСС-ը։ «Ժամանակավոր կաբինետի ղեկավարի հրամանով դոկտոր Մալալայ Ռահիմը նշանակվել է Քաբուլի «Մալալայ» մասնագիտացված ծննդատան տնօրեն, որն իր տեսակի մեջ միակ մանկաբարձական-գինեկոլոգիական հաստատությունն է Աֆղանստանում: Բարձրագույն կրթության նախարարության առաջարկությամբ և վարչապետի հավանությամբ ժամանակավոր կառավարությունում բժիշկ…
Մարտեր են տեղի ունեցել թալիբների և ԻՊ զինյալների միջև
Մարտեր են տեղի ունեցել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման անդամների եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների միջև Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջելալաբադի շրջաններից մեկում: Այս մասին հայտնել Է Aamaj News գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ մարտական գործողությունները, որոնք «կատաղի» բնույթ են կրել, սկսվել են նոյեմբերի լույս 30-ի գիշերը և շաունակվել մինչ առավոտ, կողմերն, ինչպես պնդում…
Թալիբան շարժումը զինվորական շքերթ է անցկացրել Քաբուլում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Թալիբան» շարժումը զինվորական շքերթ է անցկացրել Քաբուլում՝ ցուցադրելով ռազմական տեխնիկան, որը նրանք գրավել են ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո կամ ստացել են նախորդ կառավարությունից։ Այս մասին հայտնել է BBC-ն։ Նշվում է, որ Քաբուլի գլխավոր պողոտայով անցել են մի քանի տասնյակ ամերիկյան զրահամեքենաներ, Քաբուլի երկնքով սավառնել են ռուսական արտադրության Ми-8/17 ուղղաթիռներ, իսկ շքերթի մասնակիցների ձեռքում եղել են…
Թալիբները փակել են Քաբուլի կինոթատրոնները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աֆղանստանում իշխանություն զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալները փակել են մայրաքաղաք Քաբուլում գտնվող պատմական «Արիանա» կինոթատրոնը, որը գործում էր մի քանի տասնամյակ։ Նույն ճակատագրին են արժանացել քաղաքի մյուս կինոթատրոնները: Այս մասին ասվում է Associated Press-ի ռեպորտաժում: «Արիանա»-ում ցուցադրվել են հնդկական և ամերիկյան մարտաֆիլմեր։ Թալիբները եզրակացրել են, որ դա հակասում է շարիաթի օրենքներին և փակել են կինոթատրոնը,…
Թալիբները մահապատժի են ենթարկել երիտասարդ վոլեյբոլիստուհուն
Աֆղանստանի երիտասարդական հավաքականի վոլեյբոլիստուհի Մահաջաբիդը Քաբուլում մահապատժի է ենթարկել «Թալիբան» խմբավորման անդամների կողմից։ Երիտասարդ մարզուհուն գլխատել և տեղադրել են սոցիալական ցանցերում նրա մահապատժի լուսանկարը: Այս մասին հայտնել է The New York Post-ը: Պարբերականի աղբյուրը՝ ի դեմս Աֆղանստանի հավաքականի մարզիչներից մեկի, հաստատել է այդ տեղեկությունը։ Նշվում է, որ երիտասարդ մարզուհու հարազատները լռում են իրենց կյանքի համար…
Թալիբների ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարը մեկնել է Թուրքիա
Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էմիրխան Մութաքին հոկտեմբերի 14-ին այցելել է Թուրքիա։ Այս մասին հայտնել է Anadolu գործակալության։ Նշվում է, որ թալիբների կառավարության ներկայացուցիչը բանակցություններ կվարի Թուրքիայի պաշտոնյաների հետ։
Մի քանի օր կամ ամիս կպահանջվի Թալիբան շարժման կառավարության ձևավորման համար
Մի քանի օր կամ ամիս կպահանջվի «Թալիբան» ահաբեկչական շարժման նախարարների կաբինետի վերջնական ձևավորման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը։ Նրա խոսքով ՝ կառավարության կազմում հնարավոր են փոփոխություններ։ Նախարարները, որոնք ժամանակավոր կառավարության կողմից նշանակվել են այս ամիս ավելի վաղ, նախարարների պաշտոնակատարներն են, ճշտել է Շահինը: Շահինը նշել է, որ նախատեսվում էր…
Թալիբանը մտադիր է կանոնավոր բանակ ստեղծել
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման զինյալները հայտարարել են առաջիկայում կանոնավոր բանակ ստեղծելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Tolo News-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ թալիբները հայտարարել էին նոր ժամանակավոր կառավարության կազմը։
ՄԱԿ-ի աշխատակիցներով ինքնաթիռը վայրէջք են կատարել Քաբուլի օդանավակայանում
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ ՄԱԿ-ի՝ Աֆղանստանն անցած ամիս լքած աշխատակիցներով երկու ինքնաթիռներ վայրէջք են կատարել Քաբուլի օդանավակայանում։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ «Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել էին Աֆղանստանի վրա։ Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո։ Նրանք նաև հայտարարել են Աֆղանստանի ժամանակավոր…
Թալիբները հետաձգել են կառավարության երդմնակալության արարողությունը
Թալիբանի մշակույթի հանձնաժողովի անդամ Ինամուլլահ Սամանգանիnն տեղեկացրել է, որ «Թալիբան» արմատական շարժումը հետաձգել է երկրի ժամանակավոր կառավարության երդմնակալության արարողություն։ «Մարդկանց հետագայում շփոթության մեջ չգցելու համար Աֆղանստանի իսլամական էմիրության ղեկավարությունը հայտարարել է կաբինետի մի մասը, և այն արդեն սկսել է աշխատանքը»,- գրել է նա իր Twitter-ում:
ԵՄ-ն Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարությանը չի համարում ներկայացուցչական
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Փիթեր Սթանոն հայտնել է, որ Եվրամիությունը Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարությանը չի համարում ներառական և ներկայացուցչական ո՛չ էթնիկ, ո՛չ կրոնական տեսանկյունից: Սթանոնի խոսքով՝ ժամանակավոր կառավարության կազմը ներառում է միայն «Թալիբան» շարժման անդամներին, կին նախարարներ չկան: Դեռ սեպտեմբերի 2-3-ը Լյուբլյանայում կայացել է Եվրամիության արտագործնախարարների ոչ ֆորմալ հանդիպումը, որի շրջանակում քննարկվել է նաև Աֆղանստանի…














