Աֆղանստանում թալիբները հրապարակայնորեն մտրակել են 30 մարդու, այդ թվում՝ կանանց

Ամենադիտվածներ

Աֆղանստանի երկու նահանգում թալիբները հրապարակայնորեն մտրակել են 30 մարդու, տարբեր մեղադրանքներով։

Ջավզջան նահանգի գլխավոր դատավորն ասել է, որ 22 դատապարտյալ, այդ թվում՝ երեք կին, ստացել են մտրակի 25-39 հարված՝ գողության, ամուսնական դավաճանության և թմրամիջոցների վաճառքի մեղադրանքով: Հրապարակային պատժին մասնակցել են տեղական պաշտոնյաներ, աստվածաբաններ և ցեղերի ավագանիներ:

Նույն մեղադրանքներով 7 տղամարդու և 1 կնոջ են մտրակել Կապիսա գավառում։

Իսլամական օրենսդրության մեջ (Շարիաթ) հադդ կատեգորիայի հանցագործությունները (շնություն, գողություն, ալկոհոլի օգտագործում) պատժվում են տարբեր տեսակի պատիժներով, այդ թվում՝ վերջույթների անդամահատում, հրապարակային մտրակում և քարկոծում:

Ամենաթարմ