Թալիշ
Մատաղիս-Թալիշ ուղղությամբ աճյունների որոնումն արդյունք չեն տվել. ՊԲ
Օգոստոսի 12-ին Արցախի ԱԻՊ ծառայությունը հայտնում է, որ ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 12-ին շարունակվել են հյուսիսարևելյան (Մատաղիս-Թալիշ) ուղղությամբ: ՊԲ-ից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր արդյունք չեն տվել: Սյունիքի մարզի սահմանային հատվածում բռնկված հրդեհը մարվել է Ավտովթար «Ջրաշխարհի» մոտակայքում․ կա զոհ ու…
Երեկ աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Երեկ՝ օգոստոսի 11-ին, զոհված զինծառայողների ու անհետ կորածների աճյունների որոնումներն իրականացվել են Մատաղիս-Թալիշ ուղղություններով։ Ինչպես հայտնում են ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից, որոնումները արդյունք չեն տվել։ Նշվում է, որ որոնումներն այսօր էլ շարունակվում են նույն ուղղությամբ։ Որոնումներին մասնակցում է փրկարարական մեկ ջոկատ։
Անմահացավ Սպարտակ Ասատրյանը՝ գյուղի, ընտանիքի և հայրենիքի նվիրյալը
Մարդկային ճակատագիրը գրում ենք մե՞նք, թե՞ ի վերուստ է գրվում: Մեր քայլերն ու մեր տեսակն արդյո՞ք հենց այդ ճակատագիր ասվածն է։ Սպարտակին բոլորը հիշում են որպես հարեհաս, ուշադիր, խնդիրներն իր վրա վերցնող և լուծումներն ինքնուրույն գտնող կայացած տեսակ: Արդյո՞ք պատերազմի ժամանակ նույն վարքով չէր դրսևորվի Սպարտակը, արդյո՞ք կարող էր խնայել իր կյանքը․․․ Ո´չ, որովհետև հայրենիքը…
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2 հայ զոհված զինծառայողի աճյուն
Ադրբեջանը Հայաստանին է զոհված երկու զինծառայողների աճյուններ, որոնք գտնվել են Մարտունուց և Թալիշից։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նա նշել է, որ երեկ որոնողական աշխատանքներ չեն կատարվել՝ պայմանավորված Ալիևների Շուշի այցով, բայց այսօր դրանք շարունակվում են Շուշիում, Հադրութում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում։ Թադևոսյանի…
Թադևոսյան Կարեն Վահագնի․ հարազատները փնտրում են
Թադևոսյան Կարեն Վահագնի. Ծնված՝ 01.06.2001, Շիրակի մարզ, ք. Արթիկ։ 2019թ. հուլիսից անցել է ծառայության Մատաղիսում, բայց պատեազմի ընթացքում եղել է Թալիշի դիրքերում։ 2020 թ. սեպտեմբերի 30-ից նրա մասին ինֆորմսացիա չկա։ Ըստ վերջին տեղեկությունների եղել է վիրավոր։ https://www.facebook.com/shox.kakoyan.7/posts/997017364125044
Անիծվի Ալիևի ռեժիմը, որ Ադրբեջանը դարձրեց Սիրիա. Էլշան Հասանով
Թալիշ գործիչ Էլշան Հասանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Նրանց համար, ովքեր երեկ վիրավորեցին ինձ ՝ իրենց աչքերը բացելու համար, ովքեր երեկ վիրավորում էին ինձ բռնապետ Ալիևի ռեժիմը քննադատելու համար, որը, ըստ Թուրքիայի ֆեթվայի, ջախջախեց շաններին, հիմնականում Թալիշի գոտուց: Սա միայն սկիզբն է:Անիծվի Ալիևի ռեժիմը, որ Ադրբեջանը դարձրեց Սիրիա։ Azərbaycanı suriyaya çevirən əliyev rejiminə lənət…
Արայիկ Հարությունյանի հրամանագրով ևս 5 հոգի արժանացան Արցախի հերոս բարձրագույն կոչմանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ իր հրամանագրով ևս 5 հոգի արժանացել են «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման, որից երեքը զինվորներ են։ «Դավիթ Լյովայի Գրիգորյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հասցրել է Կարախամբելի- Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։ Էդգար Էդվարդի Մարկոսյանը այս պատերազմի…
Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում․ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է
Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։…
Հրամանատարները Բակո Սահակյանին ներկայացրել են օպերատիվ-մարտավարական իրադրությունը
Ապրիլի 2-ին, ինչպես հանրապետության բազմաթիվ այլ բնակավայրերում, ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել նաև Թալիշում, որին մասնակցել են աշխատանքային շրջայցով հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում գտնվող ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Ապրիլյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակը հարգելուց հետո հանրապետության նախագահը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում միավորման ու այս…
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և…
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին
Նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, ինչպես նաև նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա…
Թալիշի վերակառուցումից հետո արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ․ Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Facebook-ի իր էջում կիսվել է տեսանյութով և կից գրել․ «Թալիշի վերակառուցումից հետո այս պահին արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ, ևս 5 ընտանիքի վերադարձն ընթացքի մեջ է։ Բացի նրանից, որ գյուղն ունի ապրելու համար նախատեսված բոլոր պայմանները՝ նոր դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, հանդիսությունների տուն, գյուղապետարան, հետ վերադարձած ընտանիքների համար նախատեսված…
Թալիշում զոհված հերոս Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշար է անցկացվել
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում մասնակցել է անկախության 28-րդ տարեդարձին և Թալիշում զոհված հերոս Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարին։ Մինչ ավանդական դարձած մրցաշարի մեկնարկը՝ հյուրերը ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Վիկտոր Յուզիխովիչի ծնողների հետ ծաղիկներ են դրել հերոսի հուշարձանին։ Ողջունելով ներկաներին, Տիգրան Պետրոսյանը նշել է, որ անկախությունն…
Թալիշում վերականգնման աշխատանքները ավարտին են մոտենում․ Արցախի պետնախարար
Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում, կարելի է ասել, ավարտին են մոտենում: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել, ներկա պահին արդեն իսկ բնակիչների վերադարձման գործընթացը, կարելի է ասել, սկսվել է, այս պահի դրությամբ չորս ընտանիք արդեն վերադարձել են: Բոլոր թալիշցիների վերադարձը նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբեր…
Բակո Սահակյանը այցելել է Թալիշ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ Թալիշ գյուղում հրավիրել խորհրդակցություն բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:















