Արցախ

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2 հայ զոհված զինծառայողի աճյուն

Ադրբեջանը Հայաստանին է զոհված երկու զինծառայողների աճյուններ, որոնք գտնվել են Մարտունուց և Թալիշից։

Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նա նշել է, որ երեկ որոնողական աշխատանքներ չեն կատարվել՝ պայմանավորված Ալիևների Շուշի այցով, բայց այսօր դրանք շարունակվում են Շուշիում, Հադրութում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում։

Թադևոսյանի խոսքով՝ առայսօր հայտնաբերվել է 1232 զոհված զինծառայողի աճյուն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ