Թաղամասեր
Wallt Disney ընկերությունը հայտարարել է բնակելի թաղամասեր կառուցելու մասին, որոնք կլինեն մուլտֆիլմերի լավագույն ավանդույթներով։ Հայտարարությունը տարածվել է ընկերության պաշտոնական կայքում։ Նշվում է, ոչ այս պահին դեռևս հայտնի է միայն մեկ թաղամասի վերաբերյալ մանրամասներ։ Այն կոչվելու Կոտինո և գտնվելու է Ուոլթ Դիսնեյիապրած վայրերից մեկում՝ Կալիֆորնիայի Կոաչելլա հովտում գտնվող Ռանչո Միրաժ քաղաքում։ Բնակիչների վերաբերյալ տարիքային սահմանափակումներ չկան։…
Արցախի հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի բնակելի թաղամասերին հրետանիով հասցված վնասներից։ Հակառակ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու բանակցություններին՝ հակառակորդը շարունակում է կրակի տակ պահել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Հակառակորդը Ստեփանակերտի նկատմամբ կիրառում է հրետանի, խոսքը մեծ տրամաչափի հրանոթների մասին է։ https://www.facebook.com/ArtsakhTV/videos/3549417545126751
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է նրա շրջայցը Ստեփանակերտում: Նշել է, որ Ստեփանակերտի զարգացումը իրենց հիմնական առաջնահերթություններից է: «Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման…
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը երբ իմացել է Պէյրութի մէջ տեղի ունեցած պայթումի մասին, կը գտնուէր Սուրբ Աստուածածին Վանքին մէջ եւ քանի մը միաբան հայրերու ընկերակցութեամբ անմիջապէս ուղղուեցաւ վնասուած Պուրճ Համմուտի հայահոծ թաղամասեր: Նորին Սրբութիւնը Պուրճ Համմուտի քաղաքապետին եւ պատասխանատու մարմիններու ներկայացուցիչներուն հետ շրջեցաւ…
ԱԳՆ-ից հայտնում են, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ…
Փարիզի պրեֆեկտուրան օգոստոսի 13-ին սկսել է այն թաղամասերի կապարով աղտոտումից մաքրման թվով երկրորդ խոշոր գործողությունը, որոնք հարում են Փարիզի Աստվածամոր տաճարին: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը: Սա Փարիզի փողոցների և հրապարակների ակտիվազերծման միջոցառումների արդեն երկրորդ շարքն է տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո, որի հետևանքով ծխի և մոխրի հետ շրջակա միջավայր է լցվել շուրջ…