fbpx
Աշխարհ

Կապարով աղտոտումից մաքրվում են Աստվածամոր տաճարի հարակից թաղամասերը

Փարիզի պրեֆեկտուրան օգոստոսի 13-ին սկսել է այն թաղամասերի կապարով աղտոտումից մաքրման թվով երկրորդ խոշոր գործողությունը, որոնք հարում են Փարիզի Աստվածամոր տաճարին: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը:

Սա Փարիզի փողոցների և հրապարակների ակտիվազերծման միջոցառումների արդեն երկրորդ շարքն է տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո, որի հետևանքով ծխի և մոխրի հետ շրջակա միջավայր է լցվել շուրջ 400 տոննա կապար, որը ծածկում էր շենքի տանիքը: Առաջին գործողությունը, որը հիմնականում Նոտր Դամը շրջապատող թաղամասերի մաքրումն էր ջրով, ռադիոկայանի տվյալներով՝ ճանաչվել է «անարդյունավետ»:

Այժմ տաճարի հարևան փողոցները նախ կլվացվեն հատուկ քիմիական մաքրող բաղադրությամբ՝ գերբարձր ճնշման ներքո: Այնուհետև ասֆալտի մակերևույթին, նստարաններին ու սյուներին մեկ օրվա ընթացքում կքսվի կապարը կլանող հատուկ դոնդող:

Այդ բաղադրությունը պետք է լիովին չորանա, ինչից հետո կհեռացվի ութ օրվա ընթացքում: Ինչպես հայտնել է պրեֆեկտուրան, ակտիվազերծման այդ ծրագիրը կտևի մինչև օգոստոսի 23-ը: Սիտե կղզում կփակվեն ոչ միայն մի քանի փողոցներ, այլև մետրոյի մերձակա կայարանը: Ավտոբուսային երթուղիները կփոփոխվեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ