թաղում
Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով կստեղծվի
Հուլիսի 16-ին ՀՀ Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ Ջիվան Գասպարյանի հոգեհանգստի տեղի…
Իսպանիայում մահացած համարվող տարեց կինը հայտնվել է ողջ և առողջ
Ուշագրավ դեպք է գրանցվել Իսպանիայում։ 85-ամյա Կինը, ում հարազատները համարել են մահացած, հուղարկավորությունից օրեր անց ողջ և առողջ վերադարձել է։ Հայտնում է La Voz de Galicia թերթը։ Ռոգելինա Բլանկոյի ընտանիքի անդամների հունվարի 13-ին հայտնել են, որ իրենց հարազատը մահացել է կորոնավիրուսից։ Այնուհետև տեղի ունեցող թաղման արարողությանը ընտանիքի անդամները չեն կարողացել մասնակցել։ Օրեր անց կինը վերադարձել…
Վրաստանում հարսանիքների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը
Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի կառավարության աշխատակազմը կորոնավիրուսի վերաբերյալ Համակարգող խորհրդի՝ հարսանիքները արգելելու վերաբերյալ կայացրած որոշման հետ կապված պարզաբանում է արել: Գործող սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա: Հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը: Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ հասարակական միջոցառումների մասնակիցների քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ:
Կարեն Վարդանյանի հոգեհանգստի օրը հայտնի է
ԱՏՁՄ-ից տեղեկանում ենք, որ Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ հուլիսի 12-ին, ժամը` 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրում: Հայտնենք, որ վարչապետը Կարեն վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի…
Կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Վարչապետը գրառման մեջ նշել է, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63…
Արցախում կորոնավիրուսից մահացածների թաղման հատուկ կարգ է սահմանվել
Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել, որով սահմանվում է կորոնավիրուսից մահացած անձի հուղարկավորության կարգի առանձնահատկությունները: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Արցախի նախագահի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրի 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերի՝ որոշում եմ՝ Սահմանել արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում դիակների տեղափոխման եւ հուղարկավորության կանոնները: Արցախի…






