Աշխարհ

Իսպանիայում մահացած համարվող տարեց կինը հայտնվել է ողջ և առողջ

Ուշագրավ դեպք է գրանցվել Իսպանիայում։ 85-ամյա Կինը, ում հարազատները համարել են մահացած, հուղարկավորությունից օրեր անց ողջ և առողջ վերադարձել է։

Հայտնում է La Voz de Galicia թերթը։

Ռոգելինա Բլանկոյի ընտանիքի անդամների հունվարի 13-ին հայտնել են, որ իրենց հարազատը մահացել է կորոնավիրուսից։ Այնուհետև տեղի ունեցող թաղման արարողությանը ընտանիքի անդամները չեն կարողացել մասնակցել։

Օրեր անց կինը վերադարձել է ծերանոց, որտեղ բնակվում է նաև իր ամուսինը, ով ուղղակի ցնցվել է տեղի ունեցածից։

Հետագայում պարզվել է, որ տեղի է ունեցել հետևյալը․ տվյալ ծերանոցը ղեկավարող հիմնադրամը կորոնավիրուսով հիվանդ տարեցներին տեղափոխել է մեկ այլ հատուկ ծերանոց, որ նրանք բուժում ստանան։ Նույն սենյակում մնացել են Բլանկոն և ևս մեկ հոգի։ Մահացողը եղել է մյուս անձը, բայց նույնականացման սխալի պատճառով մահացած են համարել 85-ամյա կնոջը։

Հիմնադրամը ներողություն է խնդրել անախորժ միջադեպի համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ