Թանկյան
Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից
Սերժ Թանկյանը ցանկացել է հեռանալ System of a Down-ից եւ խմբի անդամներին առաջարկել է իրեն փոխարինող գտնել։ Թանկյանը 2017 թվականի վերջին խմբի ղեկավարության գրասենյակում տեղի ունեցած հանդիպման մասին իր հիշողություններով կիսվել է իր առաջիկա հուշագրությունում՝ Down With The System-ում, որից Rolling Stone-ը հրապարակել է բացառիկ հատված։ «Նույնիսկ, երբ խումբը նոր երաժշտություն էր գրում, ինձ առանձնապես…
Թանկյանը քննադատել է փոփ աստղերին` ադրբեջանական բռնապետության կերպարը սպիտակեցնելու համար
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը քննադատել է Ադրբեջանում ելույթ ունեցող փոփ աստղերին` աշխարհի աչքում «ադրբեջանական բռնապետության կերպարի սպիտակեցմանը» նպաստելու համար։ Թանկյանը Twitter-ում պատասխանել է երկրպագուին, ով տեսանյութ է հրապարակել ֆրանսիական ARTE-ի ռեպորտաժից, որտեղ նշված են աշխարհի որոշ երկրներում բռնապետերի համար ելույթ ունեցող հայտնի արտիստները: Տեսանյութում մի պահ Ջենիֆեր Լոպեսը երգում է «Happy…
Գործողություն ձեռնարկեք Ալիևի վերջին էթնիկ զտումների դեմ․ Թանկյանը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Քանի որ Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը թեւակոխում է իր 24-րդ օրը, Արցախի Հանրապետությունը և նրա քաղաքացիները զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից և դրույթներից։ Այս մասին գրել է ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։ «Տարածեք այս դրոշը ի պաշտպանություն Արցախի։ Ալիևը և Ադրբեջանի կառավարությունը չեն ցանկանում, որ գոյություն ունենան այս դրոշը և այն ժողովուրդը, որը ներկայացնում է, ուստի…
Կանգնեք Արցախի կողքին․ Թանկյանը հրապարակել է Արցախի դրոշը
Երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի սահմանին տիրող իրավիճակին։ Նա հրապարակել է Արցախի դրոշը, որին կից գրել է․ «Կանգնեք Արցախի կողքին»։
Հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է․ Թանկյան
Աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանն իր սոցցանցի էջերում կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի անհանգիստ իրավիճակին ու սահմանային վերջին զոհերից մեկին: Նա հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով երեկ զոհված 3 ժամկետային զինծառայողներից մեկի լուսանկարն ու գրել. «Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է. Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով: Սա Ռուդիկ…
Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար․ Թանկյան
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրոող իրավիճակին։ Թանկյանը խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի փոփոխության ընդունմանը: Ռոք երգիչը նշել է, որ դա մեծ հաղթանակ է հանուն արդարության «Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քայլերը պահանջում են…
Նրանք փորձում են ահաբեկել մեզ, բայց դա մեզ առավել կազմակերպված ու ուժեղ է դարձնում. Թանկյան
«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը լուսանկոր է հրապարակել Twitter-ում և գրառում է կատարել: «Սրանք Հայաստանի և հայ ժողովրդի վայրագ թշնամիներն են, որ յուրաքանչյուրը հասկանա։ Նրանք փորձում են ահաբեկել մեզ, բայց դա մեզ առավել կազմակերպված ու ուժեղ է դարձնում»,- գրել է նա։ Նա կիսվել է լրատվամիջոցի հրապարակմամբ, ըստ որի՝ ազերիները հայ զինծառայողի են…




