Թավիշ
Թավիշից՝ պողպատ․ հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՔՊ-ի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հրավիրած համապետական հանրահավաքը։ ՔՊ-ն Facebook-ի իր էջում կադրեր է հրապարակել հանրահավաքից։ Տեսանյութին կից գրված է․ «Թավիշից՝ պողպատ․ համապետական հանրահավաքը Երևանի սրտում՝ թռչնի թռիչքի բարձրությունից»։
Վերջ թավիշին․ վարչապետ
Սիրելի հայրենակիցներ, մեր այսօրվա ակցիան ավարտված է: Շնորհակալություն մասնակցության համար: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում: «Նախորդ ուղիղ եթերի վերջում կարճ ելույթ եմ ունեցել, որտեղ ասել եմ եզրափակիչ ասելիքը: Վերջ թավիշին»,- գրել է վարչապետը: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2905990716387971
Էս մարդուն ՀՀ պաշտպանության նախարար նշանակողը դեռ ազատության մեջ է՞․ Նինա Կարապետյանց
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կերած-խմածներդ անուշ, տիկնայք և պարոնայք իշխանավորներ Հերթական միամիտ հարցը: Էս մարդուն ՀՀ պաշտպանության նախարար նշանակողը ու իրա մասին տեղեկատվությունը ստուգելու պարտականություն ունեցող պատասխանատուն/ները դեռ ազատության մեջ ե՞ն։ Դէ հա, ինչ նեղություն, մենք թավշում ենք»։ https://www.facebook.com/nina.karapetyants/posts/2771692486177197




