fbpx
Տեսանյութեր

Թավիշը խանգարեց, դատարանների մասով կտրուկ քայլերի չգնացինք․ Հրաչյա Հակոբյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը 24News-ի հետ զրույցում հայտնել է, որ «ՀՀԿ-Վանեցյան» դաշինքն իրենց հիմնական մրցակից չի համարում: Նա համոզմունք հայտնեց՝ հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաջողվելու է կայուն մեծամասնություն կազմել ու նորից գալ իշխանության:

Հակոբյանը, թեև «ՀՀԿ-Վանեցյան» դաշինքին հինական մրցակից չի համարում, բայց վստահ է՝ ավելի շուտ այդ դաշինքի, քան Քոչարյանի հետ են մրցակցելու․ ՀՀ 2-րդ նախագահը մարդկանց մոտ բացասական հիշողություններ է արթնացնում: «Ի տարբերություն Քոչարյանի՝ ՀՀԿ-ն ու Վանեցյանը ժողովրդի մոտ այդչափ ատելություն չունեն»,- շեշտել է պատգամավորը։

Գործող կառավարության 3 տարվա ամենամեծ բացթողումը նա համարում է նախկին իշխանության հանցագործ ներկայացուցիչներին անպատիժ թողնելը: «Թավիշն է խանգարել։ Դատարանների մասով կտրուկ քայլերի չգնացինք, թողեցինք, որ անկախ լինեն»,-բացատրեց «Իմ քայլի» ներկայացուցիչը։

Տեսանյութը՝ 24news-ի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ