թեթև քաշային կարգ
MMA Junkie-ի հաղորդմամբ՝ UFC նախագահ Դանա Ուայթը իր կարծիքն է հայտնել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժիի առաջիկա մենամարտի մասին: Հաղորդվում է, որ մենամարտը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին: «Նուրմագոմեդովի և Գեթժիի մենամարտը չի հետաձգվի, իսկ մենամարտը տեղի կունենա Աբու Դաբիում»,- նշել է Դանա Ուայթը։ UFC 249 մրցաշարի…
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը երկրորդ տեղում է մարտիկների ազատ վարկանիշում՝ անկախ քաշային կարգից և սեռից: Առաջին տեղը զբաղեցնում է ամերիկացի Ջոն Ջոնսը, որը տիտղոսակիր է կիսածանր քաշային կարգում: Երրորդ տեղը զբաղեցնում է նրա հայրենակից Հենրի Սեհուդոն, որը UFC-ի չեմպիոն է երկու քաշային կարգերում: Թոփ-10-ում 14-րդ տեղից 8-րդ հորիզոնական է բարձրացել Իսրայել Ադեսանյան…
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն 13-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: WBC վարկածով թեթևագույն քաշային կարգի «International Silver» գոտու տիրակալը նախատեսված 6 ռաունդանոց մենամարտն ավարտեց ժամանակից շուտ: Մեքսիկացի Խուան Կանտուն 5-րդ ռաունդում հրաժարվեց շարունակել մենամարտը: Նշվում է, որ 27 -ամյա հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում միայն հաղթանակներ է տարել: