Թիան Էրլուն
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ գործունեությամբ հայ-չինական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և նշել, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու պետությունների համագործակցությունը տարբեր ուղղություններով եղել է սերտ ու արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը…
ՀՀ-Չինաստան հարաբերություններում առկա է մեծ չիրացված ներուժ․ Բաբաջանյանը՝ դեսպանին
«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անունից հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և Լիազոր Դեսպան, Ն.Գ. պարոն Թիան Էրլունի հետ։ Որպես ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսեց ՀՀ-Չինաստան հարաբերությունների բարեկամական, ռազմավարական բովանդակության և նշանակության վերաբերյալ, որոնք ուղղված…
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին: Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերին։ Դեսպան Թիան Էրլունը ներկայացրել է Չինաստանում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաև խոսել այլ երկրներին…
ԱԱԾ տնօրենն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունին: Հանդիպման նպատակն էր քննարկել երկու բարեկամ պետությունների անվտանգության մարմինների միջև փոխգործակցությանն ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։ Ողջունելով դեսպանին՝ Ա․ Վանեցյանը նշել է, որ Չինաստանը բարեկամական և գործընկեր պետություն է, որի հետ Հայաստանի հարաբերությունները գտնվում…
Վալերիյ Օսիպյանն ընդունել է Չինաստանի դեսպանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը կարևորեց հայ-չինական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը խոսեց ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների մասին: Կողմերը քննարկեցին նոր ստեղծվելիք օպերատիվ կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը…
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
Օգոստոսի 6-ին ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանն ընդունեց ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Նախարարը ողջունելով հյուրին՝ գոհունակությամբ հիշատակեց երկու երկրների միջև ծավալված դինամիկ և բազմակողմանի զարգացումը՝ ցանկություն հայտնելով, որպեսզի ՉԺՀ և ՀՀ ԱԻ նախարարությունների համագործակցությունը նույնպես առաջընթաց արձանագրի: Մերօրյա իրավիճակներում աշխարհն արագ փոխվում է՝ առաջացնելով աղետների նոր տեսակներ և ձևեր, հետևաբար՝ պետք է համարժեքորեն…
Գիտակրթական ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: ԿԳ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կրթության համակարգում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ: Անդրադառնալով չինական կողմի հետ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է,…
Տիգրան Ավինյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
Փետրվարի 28-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Փոխվաչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հաստատված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությանը և շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու համար: Զրուցակիցները քննարկել են հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման…








