Թղթապանակ
Քաղաքացին գնացքում մոռացել է կարևոր փաստաթղթերով թղթապանակը․ հայտարարություն
Երևանի Մետրոպոլիտենի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից «Բարեկամություն» կայարան ուղևորվելիս, քաղաքացի Ստեփանյան Մհերը գնացքում մոռացել է իր շագանակագույն թղթապանակը՝ շատ կարևոր փաստաթղթերով։ Թղթապանակը վերցրել է ուղևորներից մեկը և չի փոխանցել ո՛չ մետրոպոլիտենի աշխատակիցներն, ո՛չ հերթապահություն իրականացնող ոստիկաններին։ Խնդրում ենք օգնել քաղաքացուն գտնել փաստաթղթերը։…

