Թոմաս Տուխել
Ճիշտ է ՝ կողքից չի երևում, բայց Նեյմարն իսկապես լավ տղա է. Տուխել
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն խոսել է թիմի հարձակվող Նեյմարի մասին։ «Նրա մնալն իմ որոշումը չէր, ու նրա որոշումն էլ չէր։ Մեր միջև հատուկ ոչինչ չի փոխվել։ Գիտեի, որ ուզում էր հեռանալ թիմից, նա էլ գիտեր, որ ես դեմ էի դրան։ Նա հիանալի գիտեր, որ ես, լինելով թիմի գլխավոր մարզիչը, չէի ուզում, որ նա հեռանար։…
Մբապեն վնասվածք է ստացել. Տուխել
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նոր վնասվածք է ստացել: Այս մասին հայտնել է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: «Կիլիանը չի կարող մեզ օգնել «Անժե»-ի դեմ խաղում: Դա նրա նախորդ վնասվածքի կրկնությունը չէ: Նրան ժամանակ կպահանջվի վերականգնման համար» , – գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում AS-ը:
Նեյմարի և Կիլիան Մբապեի հարաբերությունների մասին է խոսել Թոմաս Տուխելը. Goal.com
ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի հարաբերությունները կարևոր են ֆրանսիական թիմի համար: Այս կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Նեյմարի և Մբապեի միջև հարաբերություններն առանցքային են ՊՍԺ-ի համար։ Նրանց հարաբերությունները կարող են շատ օգուտ բերել թիմին։ Մբապեն որոշ ժամանակ վերականգնվել է վնասվածքից հետո, և մենք պետք է համբերություն ցուցաբերենք։ Առաջիկա խաղում Կիլիանը չի…
Նեյմարն այն ֆուտբոլիստն է, որը շատ հանդիպումների ելք կարող է վճռել. Տուխել
Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բրազիլացի հարձակվող Նեյմարի ցուցադրած խաղին է անդրադարձել Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լիոն»-ի հետ խաղից հետո : «Նեյմարն ապացուցում է, որ նվիրված է ՊՍԺ-ին և ամեն ինչ անում է, որպեսզի օգտակար լինի ակումբին: Նեյմարը վնասվածքից նոր է ապաքինվել և չի գտնվում իր լավագույն մարզավիճակում, սակայն արդեն երկրորդ…
Թոմաս Տուխելը մարզչական կարիերան կարող է շարունակել Անգլիայում
Մարզչական կարիերան Անգլիայում կարող է շարունակել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական մամուլը: Ասվում է, որ գերմանացի մասնագետի թեկնածությունը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը մոտ ապագայում կարող է հեռացնել Օլե-Գունար Սուլշերին: «Կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը կարծում է, որ թիմի ներկայի խնդիրների գլխավոր պատճառը մարզչական շտաբն է: Ավելի վաղ ասվում էր, որ Տուխելն…
ՊՍԺ-ն խաղի վերջին րոպեիներին խփած գոլի շնորհիվ կարողացավ հաղթանակ կորզել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լիգա 1-ի 6-րդ տուրում «Լիոնը» հյուրընկալել էր ՊՍԺ-ին ու կարողացավ հաղթանակ կորզել վերջին րոպեներին։ Մինչև 87-րդ րոպեն թիմերից ոչ մեկին հաջողության հասնել չհաջողվեց։ 87-րդ րոպեին Անխել դի Մարիայի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը։ Այսպիսով, ՊՍԺ-ն Փարիզ է վերադառնում 3 միավորով։ Փարիզյան ակումբը 15 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիոնը» 9…
ՊՍԺ-ի երեք ֆուտբոլիստներ չեն մասնակցի Լիոնի դեմ հանդիպմանը
Լիգա 1-ի առաջիկա տուրի «Լիոն»-ի դեմ հանդիպմանը ՊՍԺ-ի հարձակվողներ Կիլիան Մբապեն և Մաուրո Իկարդին չեն մասնակցի: Փարիզցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խոսքով՝ Մբապեն արդեն մարզվում է ընդհանուր խմբում, բայց դեռ ամբողջովին պատրաստ չէ, իսկ Իկարդին ազդրի վնասվածք է ստացել: ՊՍԺ-ի մեկ այլ հարձակվող Էդինսոն Կավանին ևս վնասվածքի պատճառով չի մասնակցի «Լիոն»-ի դեմ հանդիպմանը: «Լիոն» –…
Սուլշերը հավանաբար կհեռացվի Յունայթեդի գլխավոր մարզչի պաշտոնից. The Sun
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար-Սուլշերին ակումբի ղեկավարությունը հնարավոր է հեռացնի թիմից։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Sun պարբերականը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ՄՅՈւ-ի ղեկավարները գոհ չեն ցուցադրած խաղից նոր մրցաշրջանում և դիտարկում են Սուլշերին հեռացնելու տարբերակը: Նորվեգացի մասնագետի փոխարեն «կարմիր սատանաների» ղեկավարությունը կարող է հրավիրել «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին: Օլե Գունար-Սուլշերը…
Շատ բարդ է Բենզեմայի դեմ խաղալը, քանի որ նա կարող է հայտնվել խաղադաշտի ցանկացած հատվածում ու վտանգ ստեղծeել. Տուխել
Այսօր՝ Սեպտեմբերի 17- ին, Չեմպիոնների լիգայի ամենաղմկոտ հանդիպումներից մեկը կկայանա։ Ֆրանսիական «ՊՍԺ»-ն կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ։Կարիմ Բենզեմայի ներկայությունը ամենաշատն է անհանգստացում ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Տուխելը հետևել է Բենզեմայի խաղին, և ակնկալվում է, որ նրա նկատմամբ լուրջ հսկողություն է կիրառելու։ «Թվում է, թե նա 25 տարի է, ինչ խաղում է «Ռեալում»։ Մենք դիտեցինք նրա…
Տուխելը զայրացած չէ Նեյմարին սուլած երկրպագուների վրա
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անդրդարձել է ակումբի երկրպագուների պահվածքին, ովքեր սուլել են հարձակվող Նեյմարին, ինչպես նաև վիրավորական պաստառ են պարզել նրա հասցեին: Նա նշել է, որ զայրացած չէ նրանց վրա: Այս մասին հայտնում է Goal-ը: «Նեյմարի համար հեշտ չի եղել, քանի որ զգայում տղան է, բայց կարողացավ հաղթահարել ամեն ինչ: Կյանք է, տրանսֆերային պատուհանի…
Զիդանը գիտի, թե որ ակումբը կմարզի, եթե հեռանա Ռեալից
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գիտի, թե ինչ պետք է անի այն դեպքում, եթե ստիպված լինի 2019/20 մրցաշրջանի ընթացքում լքել մադրիդյան ակումբը։ Տվյալ պարագայում նա իր մարզական կարիերան շարունակելու համար դիտարկում է ՊՍԺ-ի տարբերակը։ Սրա հետ մեկտեղ՝ ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները գոհ չեն Թոմաս Տուխելի հետ գործակցությունից ու դեմ չեն լինի, եթե մասնագետը հեռանակ ՊՍԺ-ից։…
Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծել հնարավորինս շուտ․ Տուխել
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը, որի համար պայքարում են «Բարսելոնան» և «Ռեալը»։ «Լեոնարդոն (թիմի սպորտային տնօրենը – խմբ․) հիանալի գիտի, որ ես ցանկանում են պահել Նեյմարին։ Իրավիճակն անորոշ է, այն պետք է լուծել հնարավորինս շուտ։ Նա հիանալի խաղացող է և շատ կարևոր է մեզ համար», – ասել է Տուխելը։…
Եթե ՊՍԺ-ն չգտնի Նեյմարին համարժեք փոխարինողի, նա չի հեռանա․Տուխել
Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Ռենի» հետ խաղի արդյունքը և հերթական անգամ անդրադարձել է Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Մենք խփեցինք առաջին գոլը ու վերահսկում էինք խաղը։ Պետք է երկրորդ գնդակն ուղարկեինք ու ավարտեինք խաղը, սակայն չկարողացանք։ Նման պայմաններում դժվար է խաղալ։ Դու կարող ես ինչպես հաղթել այսպիսի խաղ, այնպես էլ պարտվել»։ Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին…
Դեռ ոչինչ չի փոխվել․ Տուխել
Թոմաս Տուխելը դեռևս հույսեր է կապում Նեյմարի հետ: «Նեյմարը մարզվում է անհատական ծրագրով: Խաղալու համար նրան դեռ շուտ է, այդ պատճառով նա բաց կթողնի «Ռենի» դեմ հանդիպումը: Նա իմ ֆուտբոլիստն է և, երբ ես մտածեմ թիմի կազմը ուժեղացնելու անհրաժեշտության մասին նա կլինի հիմնական կազմում: Եթե նա այլ ակումբների հետ համաձայնության չգա, ապա կմնա մեզ հետ:…













