թոշակներ
Թոշակների վճարման կասեցումը բյուջեի հետ կապ չունի․ Թունյան
Օրեր առաջ թոշակառուների կանխիկ վճարումների հետ կապված խնդիր էր առաջացել, որի մասին հայտարարել են «Հայփոստը»։ ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն այս մասով News-ին հայտնել է, որ որոշում է կայացվել կանխիկ վճարումների ձևից անցնել անկանխիկ համակարգի ու առաջացած խնդիրը տեխնիկական է։ Նա նշել է, որ ՀՀ պետական բյուջեն խնդիր չունի ու ձգձգումը կապված չէ բյուջեի հետ։…
Հուլիսի 1-ից ՀՀ 3 քաղաքներում թոշակները կվճարվեն միայն անկանխիկ
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների վճարման գործընթացում փոփոխություն է իրականացվում։ Սկսած վերոնշյալ ժամկետից դրանք կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Նշվում է, որ բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուներն ու…
Արցախում հաշվառված անձանց հոկտեմբերի կենսաթոշակները և նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ հոկտեմբերի 9-ից
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարում է՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։ Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող…
Թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում բանկերից մեկի մուտքի մոտ մարդկանց կուտակման լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։ «Սիրելի հայրենակիցներ, թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր և մասը դառնալ այսպիսի հերթերի: Դուք գումարը կարող եք կանխիկացնել նաև բանկի համապատասխան բանկոմատի միջոցով: Կոմունալ ծառայությունների համար կարող եք օգտվել վճարային տերմինալներից,…
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից
2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից, հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Նշվում է, որ Հանրապետությունում մայիս ամսվա կենսաթոշակների (նպաստների) վճարումը մայիսի 5-ից կրկին իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով, իսկ փոստային բաժանմունք գնալու անհրաժեշտություն չի լինի: Նախարարությունից հայտնում են, որ այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝…
Կենսաթոշակների վճարման ուշացում չի լինելու. «Հայփոստ» այցելելու անհրաժեշտություն չկա
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով, հաղորդում է կառավարությունը: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Բացի այդ, նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն…
«Փաշինյանը սխալվեց, Շարմազանովը ճիշտ դուրս եկավ», – Էդուարդ Շարմազանով
««Իմ քայլը» դաշինքը արդյունքներ գրանցեց տոտալ ճնշումների, վարչական ռեսուրսի, ատելության, սպառնալիքի, համայնքապետերին վզից բռնելու, ասֆալտին փռելու, վախի մթնոլորտի, հակաքարոզչության և ուժայինների միջամտության պայմաններում»,- այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, փոխանցում է lurer.com-ը։ Այս ընտրություններում, «Իմ քայլը» դաշինքը բացարձակ հաղթանակ տարավ, իսկ ՀՀԿ-ն առաջին անգամ չհաղթահարեց անցողիկ շեմը։ Անդրադառնալով Հանրապետական…







